Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

27 սեպ 2019 16:03

Փաշինյանն էլ է հասկանում, որ ԼՂ հակամարտության եռակողմ ընդունելի լուծում չկա. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում ավելի մեծ տեղ պետք է հատկացներ արտաքին քաղաքական գործընթացներին և ոչ թե ներքաղաքական թեմաներին։ 
Այնուամենայնիվ, միջազգայնագետը որևէ խնդիր չի տեսնում, որ վարչապետը միջազգային հարթակից անդրադառնում է նախորդ իշխանություններին։
Հիշեցնենք, որ Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Նա անդրադարձել է ներքաղաքական թեմաներին՝ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությանը ու հայտարարել.
«Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում»: Ապա` անդրադառնալով Արցախյան հարցին վարչապետը նշել է, թե «ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի համար»։
«Որևէ սահմանափակում չկա, թե վարչապետն օգտագործելով աշխարհի ամենաբարձր և ամենակարևոր ամբիոնն ինչ թեզեր առաջ կքաշի, այստեղ որևէ խնդիր, որևէ սահմանափակում չկա, և վարչապետի մոտեցումը կարծում եմ նորմալ է, ինքն որոշել է այդպես պետք է իր թեզերը կառուցի և դա իր բացառիկ իրավունքն է»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով վարչապետի ելույթի Արցախյան խնդրի լուծմանն առնչվող հատվածին, միջազգայնագետը նշեց, որ ցանկալի կլիներ, որ Ադրբեջանի մասին խոսելիս Փաշինյանն անդրադառնար այդ երկրի կողմից իրականացվող միջազգային սկզբունքների ոտնահարմանը Հայաստանի նկատմամբ։ 
«Կցանկանայի վարչապետն Արցախի կարգավորման հարցում հստակ գնահատական տար, ի վերջո Հայաստանն Արցախ է, թե՞ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի ինքնուրույն և լիիրավ անդամ։ Նաև կարելի էր առանձնացնել մի կարևոր դրույթ, որը միջազգային իրավունքի կարևոր սկզբունք է ՝ կոչվում է անջատում հանուն փրկության, և կարծում եմ սա նույնպես կարևոր կլինի միջազգային իրավունքի ամենակարևոր ամբիոններից մեկից խոսելու համար։ Անդրադարձ չեղավ նաև այլ սպառնալիքներին, ի դեմս Սաուդյան Արաբիային, Պակիստանին, ովքեր չեն ճանաչում Հայաստանի անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում Հայաստանի հետ, այլ շարունակում են Ադրբեջանին զենք վաճառել»,-ասաց Սարգսյանը։
Հարցին, իսկ ԼՂ հակամարտության 3 պետությունների համար ընդունելի հարցի լուծումն իր մեջ ի՞նչ մեսիջ էր պարունակում, Սարգսյանը պատասխանեց. «Սա նոր բան չէ, վարչապետը բազմիցս սրա մասին խոսել է, սակայն կարծում եմ, սա ընդամենը տակտիկական քայլ է, որովհետև չկա այնպիսի լուծում, որը կբավարարի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի ժողովրդին, քանի որ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու է բացառապես մի լուծում՝ Արցախի վերադարձն Ադրբեջանին, իսկ Հայաստանի և Արցախի բավարարելու է Արցախի անկախության և հետագայում Հայաստանին վերամիավորման լուծումը։ Սա վարչապետի կողմից առաջ քաշված թեզ է, միջազգային հանրության և համանախագահների համար, բայց բոլորս, այդ թվում նաև վարչապետը հասկանում ենք, որ նման լուծում գոյություն չունի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր