Բանակցում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար. Բաղրամյանը՝ գազի գնի մասին

«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»:
Դիտարկմանը, թե մինչև տարեվերջ գազի գնի բարձրացում չի լինի՝ ելնելով նաև վերոնշյալ հանգամանքից, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն կունենան:
«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ բանակցում են 5 – 10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր ենթակայանը էներգետիկ համակարգին ի՞նչ կտա, Բաղրամյանը պատասխանեց, որ այսօր բացվող ենթակայանը ԲԷՑ հերթական ենթակայանն է, որի դեպքում էլ հիմնական վերազինումներն իրականացվում են դոնոր բանկերի՝ Համաշխարհային, Ասիական բանկերի պետության երաշխիքով վերցրած վարկերով։