Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

14 հուն 2022 13:48

Վերջում կանգնեցրին փաստի առաջ. սուսուփուս, գաղտագողի, ժողովրդին խաբելով

«Հրապարակը» դեռ օրեր առաջ էր տեղեկացրել, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ նախադրյալներ կան, որ «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի փոփոխության հայտ ներկայացնի:


Եվ թանկացման հիմնական պատճառը, ըստ Բաղրամյանի, կալորիականության ճշգրտումն է, քանի որ մեզ տրվող գազը իր գնի համեմատ ավելի բարձր կալորիականություն ունի: Այսինքն` մենք սահմանին ստանում ենք գազը 165 դոլարով, որը նախատեսված է 7900 Կկալ գազի համար, մինչդեռ նույն գնով մեզ հասնում է միջինը 8300 Կկալ գազ:  Եվ սա պետք է ճշգրտվի, ինչն էլ կարող է գազի թանկացման պատճառ դառնալ: Բայց Գարեգին Բաղրամյանը վստահեցրել էր, թե սահմանին գազի գինը չի բարձրանալու, մնալու է նույնը, երկրի ներսում սպառողներին հասցվող գազն է թանկանալու` պայմանավորված ինչպես կալորիականության ճշգրտումներով, այնպես էլ «Գազպրոմ Արմենիայի» ենթադրյալ ծախսերի ավելացմամբ:


«Գազպրոմ Արմենիայից» Hraparak.am-ին անորոշ ու ցրողական պատասխան էին տվել սակագնի փոփոխության հայտ ներկայացնելու վերաբերյալ, որ երբ անհրաժեշտություն լինի, այդ մասին կհայտարարեն: Մեզ տված պատասխանից երկու օր չանցաժ` «Գազպրոմ Արմենիան» Azdarar.am կայքում սուսուփուս, կարելի է ասել` գաղտագողի, սակագնի փոփոխության հայտի վերաբերյալ ծանուցում է տեղադրում, որտեղից երևում է, որ և սահմանին է գազը թանկանալու, և սպառողների համար: Եվ այդ ամենը դարձյալ «գաղտագողի» բանակցված ինչ-որ միջպետական համաձայնագրի շրջանակներում, որի հետևում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է կանգնած:


Նա այս ընթացքում պարբերաբար վստահեցնում էր, թե գազի թանկացման մասին դեռևս որևէ որոշում չկա, կամ ուղղակի ցրում էր հարցը` չհստակեցնելով, թե ինչ են բանակցում ռուսական կողմի հետ: Վերջում կանգնեցրին փաստի առաջ` ժողովրդից թաքուն բանակցել են մի բան, որի մասին այսօր չեն կարողանում ուղիղ տեքստով հայտարարել: Փաստորեն, եթե 2020 թվականը մեզ համար Արցախը հանձնելու և հազարավոր զոհեր տալու տարի էր, 2021-ը` իբրև թե այդ ողբերգության հետևանքները հաղթահարելու, ապա 2022 թվականը այս իշխանությունների թեթև ձեռամբ լինելու աննախադեպ թանկացումների տարի, այդ թվում` գազի, ջրի, հոսանքի սակագների էական բարձրացման, եթե, իհարկե, նոր զոհեր ու նոր տարածքների կորուստ չունենանք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր