Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 նոյ 2019 12:05

Կան միֆեր, որ մեր դիվանագետներն ապրում են շռայլ. մարդկանց «պոկում ենք» իր երկրից և ուղարկում այլ երկիր,և դա ենթադրում է ծա՞խս

35 մլն դոլարը, որ ծախսում ենք դիվանագիտության վրա, չափազանց համեստ թիվ է՝ համեմատած մեզ համեմատելի երկրների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ կան միֆեր, որ մեր դիվանագետներն ապրում են շռայլ. «Կան տարբեր ընկալումներ դիվանագիտական ծառայության մասին, նույնիսկ այն երկրներում, երբ դիվանագիտական ավանդույթներն ավելի խորն են։ Ընկալումներ կան, որ  դիվանագիտական ծառայությունը ենթադրում է շամպայն և այլն, և այլն»։
Զոհրաբ Մանցականյանը նշեց, որ դիվանագետների թիվը մոտ 380 է, և ավելի շատ մարդիկ գտնվում են Հայաստանում, քան դրսում, դրա համար նպատակն է բալանսավորել և բերել-հասցնել հավասարության:
«Մեզ համար գերակա խնդիր է ծառայության մշտական պրոֆեսիոնալիզացումը, ինչն արվում է ռոտացիայի սկզբունքով: Այսինքն՝ երբ դիվանագետն անցնում է մի շրջան դրսում, մի շրջան` ներսում, իսկ դա ենթադրում է միջամտություն մարդկանց անձնական կյանքին, դա նշանակում է ամեն ինչ սկսել զրոյից, սկսել ապրել կյանք, հետո հավաքվել և հետ վերադառնալ։ Այդ ամենն արվում է պետության համար, և պետությունը պարտավոր է դա կազմակերպել լավագույնս»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, մասնավորապես,  արտերկրում դիվանագետների երեխաների համար դպրոց ընտրելուն, նախարարն ասաց, որ դա կապված է վայրից։  Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ կան երկրներ, որտեղ հնարավոր է ուսումն ապահովել անվճար, որտեղ համակարգն այնպիսին է, որ դիվանագիտական ծառայողների երեխաները կարող են օգտվել տվյալ երկրի կրթական համակարգից։
«Կան երկրներ, որտեղ ընտրությունը բարդ է դառնում`լեզվի, վայրի անվտանգության պայմանների առումներով։ Դրանք այն երկրներն են, որտեղ առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է:  Յուրաքանչյուր դեպքում լուծումն անհատական է և հաշվի են առնվում այդ երկրին բնորոշ պահանջները: Պետությունը պարտավոր է ապահովել դիվանագետների երեխաների ուսումը։ Կարող է լինել երկիր, որտեղ դա կարող ենք ապահովել անվճար, իսկ մեկ այլ երկրում, ասենք 40 հազար դոլար է անհրաժեշտ. անհրաժեշտ է, բայց անհնար: Այդ դեպքում բանակցում ենք դպրոցների հետ»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ սահմանված կարգով, տարեկան 12 հազար դոլար է նախատեսվում դիվանագետի մեկ երեխայի ուսման համար։ Դա, ըստ նրա, ամենաբարձր շեմն է։
Պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ որևէ մեկը չի ստորադասում մեկի ծառայությունը մյուսից,  բայց դա համարվում է պետական ծառայություն, ուստի ճիշտ չի համարում դիվանագիտական ծառայության համար տարանջատում մտցնել: Նա պետական ծառայության օրինակ նշեց ոստիկանությունը։ Սա վրդովվեցրեց նախարարին։

«Ես Ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև դուք խոսում եք սոցիալական փաթեթների մասին, ու համեմատում եք ոստիկանությունն ու արտաքին գործերի նախարարությունը։ Ծառայությունն ունի իր յուրահատկությունները։ Դուք ուզում եք դուրս ուղարկենք մարդուն ու ասենք, որ չե՞նք անդրադառնում իր վճարումներին: Երբ ասում ենք 12 հազար, միանգամից ենթադրվում է, որ բոլորը չարաշահում են: Սխալվում եք: Լինում են իրավիճակներ, երբ անհնար է ապահովել մեր ներկայությունը դրսում, որովհետև մարդիկ ունեն ընտանիքներ: Մենք մարդկանց «պոկում ենք»  բնակության վայրից և ուղարկում ենք այլ երկիր, և դա ենթադրում է ծախս։ Եւ մենք չենք կարող ասել՝ ինչպես ուզում ես, ինչ ուզում ես արա։ Դուք անդրադարձաք բնակվարձերին, շատ ուրախ կլինեմ անցնենք մեր դիվանագետների բնակպայմաններին: Կան միֆեր, որ մեր դիվանագետներն ապրում են շռայլ: Եկեք իրականացնենք փորձագիտություն և անցնենք մեր դեսպանություններով, եկեք անենք, եկեք փորձենք՝ ինչպես է անդրադառնում իմ վրա, եթե ես իմ ընտանիքը պետք է պոկեմ տեղից, տեղափոխեմ դուրս, երբ դիվանագետի ընտանիքը ամսվա 15-ին գալիս է մի երկիր, որի գներն ու պայմաններն այլ են, իր աշխատավարձը պետք է ստանա հաջորդ ամսվա 1-ին, ի՞նչ է անելու 15 օր, պիտի՞ մտածենք այս մասին, թե՞ չպիտի մտածենք: Իհարկե մենք պետք է մտածենք այդ մասին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր