Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

13 նոյ 2019 13:00

Ինչքան քիչ են ակցիային մասնակցողները, շատերը դասադուլն օգտագործում են տանը մնալու եւ ստատուսներ գրելու համար

Առավոտյան դասը սկսվել է, կան ուսանողներ, բայց նրանք չեն մտնում լսարան։ Ես ուսանողների հետ շփվելով՝ փորձում եմ տեղ հասցնել այն միտքը, որ դասադուլն այլեւս պետք է դադարեցվի եւ պայքարը տեղափոխել այլ փուլ, որովհետեւ այն արդեն վնասում է կրթությանը։ Այս մասին  զրույցում ասաց հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ նախարարի առաջարկած երկոսության հնարավորությունից պետք է աքնպայման օգտվել։



«Պետք է նախարարի հետ հանդիպել։ Նախընտելի կլիներ, որ հանդիպումը ԵՊՀ–ում լիներ, բայց, եթե նախարարը նախնտրում է իր դաշտում հանդիպել դրանից ոչինչ չի փոխվում։ Դասադուլը եղավ, հնչեցին պահանջներ եւ եղավ որոշակի արձագանք։ Պետք է հետեւել այդ արձագանքին, հանդիպել նախարարի հետ, ներկայացնել այդ հայտնի դիրքորոշումները եւ փորձել գնալ փոխհամաձայնության»,– ասաց Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ շատ ուսանողներ պարզապես օգտվում են ստեղծված իրավիճակից եւ չմասնակցելով բողոքի ակցիաներին, չեն էլ ներկայանում դասերին։
«Մարդիկ նստում են տանը եւ ֆեյսբուքյան ստատուսներ են գրում։ Եթե դուք տեսնեք, թե որքան շատ են ստատուսներ գրողները եւ ինչքան քիչ են ակցիային մասնակցողները, ապա կհասկանաք, որ շատերը դասադուլն օգտագործում են տանը տաքուկ անկյունում մնալու եւ ստատուսներ գրելու համար»,– ասաց Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ ՀՅԴ երիտասարդական միության գործողությունները ԵՊՀ գործողությունների տրամաբանական շարունակությունը չեն։
«Եկեք չշաղկապենք կուսակցական, քաղաքական թիրախավորումը մեր մասնագիտական, քաղաքացիական թիրախավորման հետ։ Ես գտնում եմ, որ ժողովրդավարական երկրներում բոլոր կուսակցություններն իրավունք ունեն ներկայացնել իրենց դիրքորոշումները, բայց մենք հանդես ենք գալիս, որպես անկուսակցականներ, էլ չեմ խոսում երիտասարդների մասին։ Ինձ համար ցավալի է, որ լեզվի խնդիրը, որն իրականում համապետական խնդիր է փորձում են կուսակցականացնել, թուլացնել, ներքաշել դավադրությունների տեսության մեջ, գուցե ոմանք նյութում են այդ դավադրությունները, բայց Հայ բանասիրության ֆակուլտետում դավադրություններ չկան»,– ասաց Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ իր ճանաչած ուսանողների մեջ չկան մարդիկ, որոնք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ պահանջը միայն երկխոսությունն է, բայց չբացառեց, որ գուցե կան կուսակացական ուսանողներ. «Ես խոսում եմ նախաձեռնության այն կողմնակիցների մասին, որոնց հետ համաձայն է նաեւ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմի էական մասը»։
Դիլբարյանի խոսքով՝ դասադուլի դադարեցման կոչերին ուսանողները դրական են արձագանքել. «Այսօր կետային այդ խոսակցությունները ցույց են տալիս, որ մեր ուսանողները եւս համոզվել են, իրենք էլ են անհանգստանում, հատկապես ավարտական կուրսերի ուսանողները, որոնք պետք է ավարտական աշխատանք գրեն, քննութուններ նհանձնեն։ Այն ուսանողները, որոնք քաղաքացիական դիրքորոշում ունեն իրենց, կրթության իրավունքն էլ են բարձր գնահատում»։
Դիլբարյանի խոսքով՝ բուհերի ինքնավարությունը կապ չունի համապետական խնդիրների հետ. «Հայոց լեզվի խնդիրը համապետական խնդիր է, ուստի այն ինքնավարության չպետք է տրվի, այլ պետք է լինի պետական քաղաքականության մաս»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր