«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 փետ 2020 15:16

Քաոսային իրավիճակ.հնարավոր է Հայաստանի ավտոմեքենաների շուկայում գների կտրուկ անկում լինի

Ավտոմեքենաներ ներկրողների առջև ծառացած խնդիրները քննարկվել են դեռ 2 տարի առաջ: Ակնհայտ է, որ ամբողջ բիզնեսը հիմնված էր օրենքի բացերի վրա, և նման գործունեությունն իր մեջ ռիսկեր էր պարունակում: Արդյունքում, մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ 3-4 ամիս անց ավտոմեքենաների շուկայում կարող է գների կտրուկ անկում գրանցվել: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Ըստ Սահակյանի` ի սկզբանե Հայաստանի` ԵՏՄ մտնելու նպատակն էր այն Միության խոշոր երկրների անդամների համար շուկա դարձնելը, այդ թվում նաև` ավտոմեքենաների: «Սրանով է բացատրվում այն, որ, օրինակ, ցանկացած ռուսական ապրանք անարգել կերպով հայտնվում է հայկական շուկայում, մինչդեռ հայ արտահանողները ժամանակ առ ժամանակ խոչընդոտների են հանդիպում: Ինչ վերաբերում է ինքնին ավտոմոբիլային ոլորտին, ապա վերջին տարիներին Ռուսաստանի ավտոարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ապրում, և իրենց ճանապարհներին հին ավտոմեքենաներից ազատվելու անհրաժեշտություն է առաջացել, այդ թվում` դրանք այլ երկրներ արտահանելով և շուկան նոր արտադրությամբ համալրելով:



Նման քայլերից մեկը դարձավ արհեստական խոչընդոտների ստեղծումը, երբ Ռուսաստանի ապահովագրական ընկերությունները ձգձգում էին հայկական համարանիշներով ավտոմեքենաների գործարքները: Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն լուծել մաքսադրույքների հետ կապված առաջացած խնդիրը. որոշումը կայացվել էր վաղուց, երբ ստորագրվել էր ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը, որը գործում է իր նորմերով և օրենքներով»,- նշեց նա:
Վահագն Սահակյանը հավելեց, որ պետությունը երբեմն զիջումների է գնում բողոքի ցույցերի ճնշման տակ, սակայն էապես ոչինչ փոխել հնարավոր չէ: «Ավելին, մարդիկ երբեմն տեսնում են, որ իրենց բողոքի ցույցերի միջոցով հաջողվում է առաջադրել երբեմն նույնիսկ ապօրինի պահանջներ, և դա կարող է վերածվել վտանգավոր միտման»,- նշեց փորձագետը:
Նա շեշտեց, որ այժմ սուր կերպով կանգնած է այն ավտոմեքենաների խնդիրը, որոնք արդեն ներմուծվել են, և այն ավտոմեքենաներինը` տասնյակ հազարների չափով, որոնք ճանապարհին են և դեռ ներմուծվելու են: «Մարդիկ միանգամից մի քանի ավտոմեքենա են գնել և այս պայմաններում բախվել են դրանց իրացման խնդրին: Սրան գումարվում է արտահանվող ավտոմեքենաների և չիրացված ավտոմեքենաների գույքահարկի վճարման խնդիրը»,- նշեց Սահակյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր