Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 փետ 2020 12:36

Գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, այն հղի է լուրջ վտանգներով․ Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի տպավորությամբ իշխանությունները գերխնդիր են դրել ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան։

«Այդ գերխնդիրը լուծելու կամ լուծել փորձելու համար մարդկանց ստիպում են անել հապճեպ ու չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ դեռևս կառաջացնեն Հայաստանի համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դավիթ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Սահմանդրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելուն, ինչի վերաբերյալ կոչով հանդես էին եկել ԵԽԽՎ համազեկուցողները, նաև ԵԺԿ-ն, իրավաբանն  ընդգծեց, եվրոպական կառույցներին անդամակցելն ու մեծ ընտանիքի անդամ լինելը ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որոնք երկիրը կամովի է ստանձնել։

«Դրանք չպահպանելն այդ կառույցներում սասանելու է մեր հեղինակությունը։ Բայց ես կարծում եմ, որ ամենալուրջ խնդիրը դա չէ։ Իհարկե պետք է ուշադրություն դարձնենք ու կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, ապա դա ավելի վտանգավոր է, քան մեր դիրքերի սասանումը եվրոպական կառույցներում։ Պետք է գիտակցենք, որ սա մեր խնդիրն է և այն հղի է լուրջ վտանգներով, որոնք կարող ենք հիմա չգիտակցել»,-մտահոգություն հայտնեց Հարությունյանը։

Նա նկատեց, եթե հանրաքվեի արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորները դադարեցնեն իրենց լիազորություններն ու նշանակվեն նոր դատավորներ, ապա Հայաստանը դեռ տասնամյակներ ճաշակելու է դրա բացասական հետևանքները։

«Ինչո՞ւ, որովհետև դատավորները նշանակվում են 12 տարով։ Իսկ 12 տարի անց խորհրդարանական մեծամասնությունն ամբողջությամբ կփոխի դատարանի կազմը, կհայտնվեն նոր դատավորներ՝ ընտրված այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից։ Դուք չեք գտնի աշխարհում մի դատարան, որի կազմն ամբողջությամբ միանգամից փոխում են։ Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում։ Նրանք միանգամից չեն նշանակվում, որպեսզի կարողանան ապահովել բալանսավորումը»,-մանրամասնեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր