Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

30 մար 2020 13:56

Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail

Կանադական Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբան Սթիվեն Թեյլորը հայտնել է, թե ինչն է կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդկանց ստիպում զանգվածաբար զուգարանի թուղթ գնել, գրում է Daily Mail պարբերականը։

Հոգեբանի խոսքով՝ մարդիկ վախենում են վարակի՝ իրենց փոխանցվելուց և դրա հետևանքով ակտիվանում են զզվանքի զգայարանները։ Իրենց մաքուր պահելու կարիքը մարդիկ բավարարում են մեծ քանակությամբ ոչ միայն զուգարանի թուղթ, այլ նաև մաքրող անձեռոցիկներ և ախտահանող միջոցներ գնելով։

Համավարակի պայմաններում մարդկանց հոգեբանության ոլորտում մասնագիտացած բժիշկը նշում է, որ զուգարանի թուղթը «անվտանգության պայմանական խորհրդանիշ» է դառնում, որը մեղմում է մարդկանց՝  վարակվելու վախը։


Դեռևս չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի սկսվելու ժամանակ բժիշկ Թեյլորը համավարակի ժամանակ մարդկանց հոգեբանության մասին գիրք էր հրապարակել, որտեղ մանրամասն ասվում է, որ նմանատիպ վարքագիծը բնազդային է և հատուկ համավարակային ժամանակներին։

«Զզվանքը տագնապի մեխանիզմ է, որը ստիպում է խուսափել վարակից, օրինակ՝ եթե թքով պատված ձեռք տեսնեմ, ապա դրան չեմ դիպչի, զզվանք կզգամ, որն էլ կպաշտպանի ինձ վարակվելուց կամ այլ ազդեցություններից»,- նշում է բժիշկը։

Մեծ Բրիտանիայում այս օրերին զուգարանի թղթի դատարկ վաճառադարակներ տեսնելը սովորական բան է: Երկրում այս ապրանքի խոշոր արտադրողները ստիպված են դրանց պակասության հետևանքով մեկ փաթեթով սահմանափակ քանակությամբ թուղթ վաճառել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր