Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի դառնա լայնածավալ, իսկ Թուրքիան կսահմանափակվի բանավոր աջակցությամբ. Տարասով

Երկրորդ պահը՝ ապրիլյան ճգնաժամը ցույց տվեց, որ սուր իրավիճակներում միջնորդական կարգավորման գործում իրական կոնկրետ մասնակցություն դերեւորում է, այնուամենայնիվ Ռուսաստանը: 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Պուտինն անձամբ մասնակցեց էսկալացիայի կարգավորմանը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այնուհետեւ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ ջանքերով այս դիրքը հանեցին օրակարգից:
Երրորդ պահը՝ Փաշինյանն ու Ալիեւը կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկխոսություն չեն վարում, որոնք սահմանվում են ձեզ հայտնի Մադրիդյան սկզբունքներով: Նրանք խոսում են ինչ-որ մարդասիրական խնդիրների մասին, վստահության մթնոլորտի ստեղծման եւ այլնի: Այսինքն՝ իրավիճակը բովանդակազրկվել էր: Ես ցանկանում եմ ուղիղ, հեղինակավոր, քաջատեղյակ կերպով ասել, որ սրան հնարավոր չէր հասնել միայն մի կողմի ջանքերով: Սրա համար պահանջվում է երկու կողմի համաձայնությունը: Նշանակում է՝ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ համաձայնություն կա: Այս ճանապարհին նրանք դեն նետեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այնուհետեւ դեն նետեցին բանակցային գործընթացը, եւ պետք է սկսվեր ինչ-որ նոր փուլ: Բայց ինչ-որ բան խափանվել է, Տավուշի իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչ-որ բան խափանվել է: Պատկերացնել, որ Ադրբեջանը կսկսի Լեռնային Ղարաբաղից 30 կմ հեռավորությամբ Հայաստանի տարածք ներխուժման ակտ հիմարություն է՝ իմանալով, որ այստեղ կանգնած է ՀԱՊԿ-ը: Այս բախումն առավել հավանական կլիներ ղարաբաղյան ճակատում: Իսկ ղարաբաղյան ճակատում հանդարտ է»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա փորձագետի կարծիքով՝ նա օգտվել է փաստից, որ «ՈւԱԶ»-ը հատել է սահմանը. «Ես կասկածում եմ, որ հայ զինվորականները եւ հայկական Գլխավոր շտաբը Տավուշի մարզում միջադեպը գնահատում են միանգամայն այլ դիրքից: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք հիշում ենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդել էին կրկին Թովուզի շրջանում իրադարձությունները: Եվ Հայաստանի զինվորականները գուցե սա գնահատել են որպես Ադրբեջանի շեղող մանեւրում նույն հատվածում՝ այն նպատակով, որ ռազմական գործողություններ սկսեն ղարաբաղյան ուղղությամբ: Նրանք այդպես մտածելու իրավունք ունեն: Ես չեմ ցանկանում ասել, որ հենց այդպես էլ եղել է: Այո՛, նրանք այդպես մտածելու իրավունք ունեն, եւ նախաձեռնել են նախազգուշացնող բնույթի որոշակի գործընթաց»:
Անդրադառնալով պաշտոնական Անկարայի հայտարարություններին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, Տարասովը նշեց, որ միջազգային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հրադադարի կոչով, միչդեռ Թուրքիան որոշել է կրակի վրա յուղ լցնել՝ կատարելով սադրիչ հայտարարություններ. «Այս պահին համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ընկալելու խոշոր ռազմական հակամարտությունը, բայց եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, անկախ ամեն ինչից՝ մեղավոր կողմը կմնա Ադրբեջանը: Չնայած բարձրագոչ հայտարարություններին, Անկարան Եվրոպայում հակաթուրքական տրամադրությունների ֆոնին չի մտնի ակտիվ գործողություններին փուլ, ինչպես նաեւ չի փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ադրբեջանն իր հերթին այսպիսի իրավիճակում միայնակ չի մտնի Հայաստանի հետ հակամարտության մեջ: Նման մակարդակի հակամարտություններ վարելու համար անհրաժեշտ է, իհարկե, արտաքին խաղացողների մասնակցություն»:
Դրանից բացի, հիմա Թուրքիան զբաղված է Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում իր հարցերով, ինչպես նաեւ փորձում է իր խնդիրները լուծել երկրի ներսում: «Այս ֆոնին Թուրքիան չի գնա Ռուսաստանի հետ հակամարտության, նա հիմա դրա ժամանակը չունի: Թուրքիան հիմա Ադրբեջանին աջակցությունը հռչակում է միայն բառերով»,- նշեց Տարասովը: