Գերմանացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսով վարակման անհայտ մեխանիզմ
![](https://www.tert.am/news_images/1091/3272710_1/5e9a0858809d8.thumb.jpg)
European Molecular Biology Laboratory (EMBL) in Heidelberg-ի, Max Planck Institute of Biophysics-ի, Paul-Ehrlich-Institut-ի եւ Goethe University Frankfurt-ի գիտնականները օգտագործել են կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիա, միջինացված սուբտոմոգրամ եւ մոլեկուլային դինամիկ մոդելավորում, որպեսզի վերլուծեն S-սպիտակուցի («սեպ»-սպիտակուց) կառուցվածքը, որը կարեւոր դեր է խաղում վարակվող բջջի մակերեւույթի հետ կորոնավիրուսի միավորման եւ ախատածինի ներս թափանցելու մեջ։ Հետազոտության հեղինակներին հաջողվել է ստեղծել մոտ 1000 տարբեր վիրուսների 266 կրիոտոմոգրամ, վիրուսներից յուրաքանչյուրն ամբողջ մակերեւույթին ունի միջինը 40 «սեպ»-սպիտակուց։
Պարզվել է, որ «սեպ»-սպիտակուցի գլոբուլյար մասը, որը պարունակում է հատվածը եւ մեխանիզմները կապող ռեցեպտոր, ինչն անհրաժեշտ է թիրախ բջջին միավորվելու համար, միացված է ճկուն ոտիկով։ Մոլեկուլային դինամիկայի մոդելավորումը եւ կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիան միավորելով՝ գիտնականները գտել են 3 «հոդ»՝ «ազդր», «ծունկ» եւ «սրունքաթաթ», որոնք ցողունին ճկունություն են հաղորդում։
Գիտնականների խոսքով՝ ոտիկի միջոցով ռեցեպտոր-միավորող հատվածը կարող է տեղաշարժվել եւ ռեցեպտոր որոնել թիրախային բջջին միակցվելու համար։ Ցողունը ծածկված է գլիկանների շղթաներով, որոնք հոդերը թաքցնում են չեզոքացնող հակամարմիններից։
Հետազոտության հեղինակները նշում են, որ գլիկանները թիրախավորող դեղամիջոցները իրենցից ներկայացնում են պոտենցիալ նոր ճանապարհ COVID-19-ի բուժման արդյունավետ մեթոդների համար։