«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 հուն 2021 11:27

Թուրքիան «խմում» է Հայաստանի ջուրը.Արաքսի ջրերի վրա խաղերը քիչ էին, հիմա էլ Կարսում կառուցվող ջրամբարը ցամաքեցնում է Ախուրյանը

Հայաստանի ջրերն արեւելքում իրենով է արել թշնամի Ադրբեջանը, արեւմուտքում՝ թշնամի Թուրքիան։ Արաքսի ջրերի վրա Թուրքիայի խաղերը քիչ էին, հիմա էլ Կարսում կառուցվող ջրամբարը ցամաքեցնում է Ախուրյանը։


«Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Ախուրյանի ջուրը հասնում է մինչեւ Արարատի մարզ։ Այդ հատվածում ջրերի 30-40 տոկոս նվազում է գրանցվել։


«Նույնիսկ ժամանակ եղավ, երբ Թուրքիան ավելի շատ ջուր վերցրեց, քան մենք։ Արդյունքում կրիտիկական վիճակի եկավ ջրամբարի ջուրը։ Ջրի սակավությունից, թթվածնի պակասի ձկներն էին դուրս եկել»,-ասաց Նարինե Կիրակոսյանը։


Հայաստանը համարվում է ջուր արտադրող երկիր, քանի որ լեռնային է, եւ ձնհալը լցվում է Հայաստանի ջրային ավազան։ Բայց հարկ է հաշվի առնել, որ այստեղ ջուրը երկրում պահելու համար ջանք չի գործադրվում, Թուրքիան որքան ուզում վերցնում է, ինչ մնում է, գալիս է Հայաստան, այստեղից էլ, խառնվելով մեր ջրի պաշարներին, հոսում թշնամի Ադրբեջան։ Դրանից բացի, թշնամին այսօր նստել է մեր ջրի պաշարների գլխին, մի մասն էլ կապիտուլյացիայի փաստաթղթով անցավ թշնամուն։


«Թշնամին եկել նստել է Սյունիքի եւ Գեղարքունիքի ձնհալ ունեցող սարերի վրա, ինչը շատ մտահոգիչ է, որովհետեւ սկզբում գետակներն են ձեւավորվում, հետո վտակները, գետերը, հետո ընդհանուր գնում մեծ գետ։ Պետք է էս վտանգը շատ արագ վերացնել, քանի որ լեռները, որտեղ ջրագոյացություններ են լինում, թշնամին այդտեղ նստած է»,-նշեց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։


Թուրքիան, ագրոէկոլոգ, փորձագետ Գալուստ Նանյանի խոսքով, այսպիսով խախտում է միջազգային մի շարք պարտավորություններ եւ խմում Հայաստանի ջուրը։


«Թուրքիան խախտում է մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան», որին միացել են նաեւ տարածաշրջանի երկրները։ Թուրքիան փորձում է ամբողջ անդրսահմանային ջրի պաշարներն իրենով անել»,-Yerkir.am-ին ասաց Գալուստ Նանյանը։


Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն այսօր ասել է՝ տեղյակ է այդ խնդրի մասին, քայլ են անում։ Բայց թշնամու հետ բարեկամություն անողը չի մտածում, թե գյուղացին ցամաքող գետով ոնց է ջրելու ցանքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր