Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

30 հուն 2021 13:57

Ռեպրեսիվ մեթո՞դ, թե՞.... իշխանությունը փոխում է ձերբակալման հիմքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխել անձի ձերբակալման հիմքերը` թույլ տալով նրան ձերբակալել` անկախ փախչելու մտադրություն ունենալ–չունենալուց։
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Գործող օրենսգիրքը բառացի մեկնաբանելիս ստացվում է, որ եթե հանցագործություն կատարած անձը չի դիմում փախուստի, ապա նրան ձերբակալել չի կարելի: Օրինակ, եթե մարդը կատարում է սպանություն, և դեպքի վայրում նրան հայտնաբերում են, ըստ Քրեական դատավորության օրենսգրքի, նրան ձերբակալելը թույլատրելի չէ»,-ասաց Բաղդասարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծիք հայտնեց, որ այս փոփոխությունը իշխանության համար կարող է ռեպրեսիվ գործողություններ իրականացնելուն ծառայել։

«Կա կարծիք, որ այն փոփոխությունները, որոնք այսօր առաջարկվում են, միտված են ավելի ընդլայնել ձերբակալման հնարավորությունները, իրավունք տալ, որ դատարաններում հայտնվող մարդկանց ձերբակալության ենթարկելու ավելի ընդարձակ հնարավորություն լինի»,– ասաց Աբովյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորի մտահոգությանն ի պատասխան հայտնեց, որ օրինագիծը որևէ կերպ չի ընդլայնում դատարանի լիազորություններն այդ հարցում։
«Այն պարզապես հստակեցնում է այն չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կլինի իրավաչափ, որոնց պարագայում` ոչ»,– ասաց Վարդանյանը` հավելելով, որ ներկա կարգավորումների դեպքում դատավորները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ մոտեցմամբ առաջնորդվել։

Փոփոխված օրենքը, նրա համոզմամբ, կձևավորի միասնական մոտեցման պրակտիկա։

Նշենք, որ բացի այդ փոփոխությունից նոր նախագիծն առաջարկում է նաև ձերբակալման համար սահմանել առավելագույնը 36 ժամ, մինչդեռ գործող օրենքով այն կարող է տևել մինչև 72 ժամ։

Օրինագիծն այսօր ԱԺ–ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր մայիսին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր