Վիրուսները, որոնք «թաղված են» Արկտիկայի սառցաբեկորներում, կդառնան նոր սպառնալիք եւ վարակի տարածումը շատ դժվար կլինի կանխարգելել
![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/%D5%A1%D6%80%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1.jpg)
Հողի եւ լճի մնացորդների հետազոտությունից հետո գիտնականները հայտնաբերել են վիրուսների եւ դրանց տերերի, այդ թվում՝ կենդանիների, սնկերի եւ բույսերի հետքեր:
Ավելի վաղ մասնագետները պարզել են օրգանիզմների միջեւ սիմբիոզների հավանականությունն ու եզրակացրել, որ այն շատ ավելին է նմուշառումներում, որոնք վերցվել են լճում հայտնված հալած ջրերից:
Ներկայում Արկտիկայի ինֆեկցիոն հիվանդությունները «թաղված» են սառցաբեկորներում եւ դրանց տարածման ռիսկը բավականին ցածր է, քանի որ այդտեղ չկան պոտենցիալ փոխադրիչներ, ինչպես մոծակներն ու ճանճերը: Սակայն կլիմայի կտրուկ փոփոխության պատճառով կսկսեն հալվել սառցաբեկորներն ու վերականգնել վիրուսները: Կենդանիները շատ արագ կսկսեն տեղափոխվել հյուսիս եւ վարակվել, վարակներով, որոնք նախքան այդ սպառնալիք չէին ներկայացնում: Աստիճանաբար դրանք կտեղափոխեն վիրուսները մոլորակի այլ շրջաններ: Արկտիկան կդառնա վարակի էպիկենտրոն եւ տարածումը շատ դժվար կլինի կանխարգելել: