Պատերազմը Ղարաբաղում հարցերն ուժով լուծելու վտանգավոր նախադեպ է ստեղծել

Նա ելույթ ունեցավ որպես հրավիրյալ փորձագետ՝ անդրադառնալով Հայաստանի համար բավական նշանակալի որոշ հարցերի։ Նրա խոսքով՝ Հայաստանը ղարաբաղյան հարցի լուծման համար պարտավորվել է օգտագործել միայն դիվանագիտական միջոցները։ «Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար բանակցությունների վարման միակ ձեւաչափն է։ Սա չափազանց կարեւոր է, քանի որ հիմա մենք տեսնում ենք շատ փխրուն իրականություն։ Ներկայիս հետպատերազմյան իրավիճակը հեռու է այն հետհակամարտային համարելուց։ Եվ ահա հակամարտության լուծման դիվանագիտական միջոցներին վերադառնալու ճանապարհին Հայաստանը ցուցադրում է կառուցողական մոտեցում»,- ասաց Կիրակոսյանը։
Փորձագետը համոզված է, որ ներկայում կարելի է ապահովել դիվանագիտական հաղթանակ հակամարտության բոլոր կողմերի համար։ Նա ընդգծեց, որ Ղարաբաղում 2020թ. տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում ստեղծվել է երկու շատ վտանգավոր նախադեպ, որոնց միջազգային հանրությունը չի արձագանքել։ Սակայն դրանք կարող են սպառնալիք դառնալ եվրոպական արժեքներին։ «Առաջին հերթին, ստեղծվել է ուժային լուծման փորձի նախադեպ, ինչն, իր հերթին, ձեւավորել է նման տրամադրություններ նաեւ այլ երկրներում։
Բացի այդ, մենք վկաներն ենք դարձել այն բանի, թե ինչպես կարող են մեծ, հեղինակավոր երկրները հաղթանակ տանել այնպիսի ժողովրդավարությունների նկատմամբ, ինչպիսին են Հայաստանը եւ Արցախը։ Սրանք ժողովրդավարություններ են, որոնք կայացման փուլ են անցնում։ Դա նաեւ խափանում է եվրոպական արժեքները։ Բացի այդ, հարցականի տակ է դրվում դիվանագիտությունն ամենից ինչից վեր դնելու Արեւմուտքի պարտավորության հարցը»,- ընդգծեց նա։