Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

11 ապր 2022 10:17

Ընտրություններից հետո Ֆրանսիայի հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ կմարի

akcent.site-ն գրում է, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները դեռ շոշափելի արդյունք չեն տվել։ Եվ հիմնականում այն ​​պատճառով, որ միջնորդը եղել է Ֆրանսիան, որը ոչ թե հավասարակշռված, այլ հակաթուրքական և հայամետ դիրքորոշում ունի։


Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար խաղաղության հաստատման փորձը նախընտրական քայլ է։ Ֆրանսիայում, հիշեցնենք, նախագահական ընտրություններ են։ Իսկ Մակրոնը, դատելով սոցիոլոգիական հարցումներից, իր մրցակցից՝ ծայրահեղ աջ Մարին լը Պենից առաջ է միայն 3%-ով։


Լը Պենը նույնպես լիովին կողմ է Հայաստանին և պնդում է ԼՂՀ միջազգային ճանաչման վրա։ Ընտրություններից հետո Ֆրանսիայի հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ կմարի, իսկ Ռուսաստանը կմնա միակ իրական միջնորդը, ինչպես եղել է 2020 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանին հաջողվել է շատ բանի հասնել։


-2020 թվականից ի վեր Ղարաբաղում տեղակայված է գրեթե 2000 ռուս խաղաղապահ, ինչպես նաև ռազմական ոստիկանություն, ռազմական բժիշկներ և ԱԻՆ աշխատակիցներ։


-Ռուսաստանը ֆինանսավորում է Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, 2021 թվականի հունիսին Մոսկվան ՄԱԿ-ի միջոցով հատկացրել է 3,2 միլիոն դոլար (այն ժամանակ՝ գրեթե 2,5 միլիարդ ռուբլի) մարդասիրական ծրագրերի համար։


-Ռուսաստանը փորձում է Զանգեզուրի (Նախիջևան) տրանսպորտային միջանցքի հարցով Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցնել։ Դա բացահայտ ձեռնտու է թե՛ հենց Ռուսաստանին, թե՛ Թուրքիային ու թե՛ Իրանին։


-Ռուսաստանի միջնորդությամբ կիրականացվի հայ-ադրբեջանական սահմանի հստակեցումը (սահմանազատում և սահմանագծում): Սահմանային վեճերը մեկ անգամ չէ, որ վերաճել են բախումների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր