ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 հուն 2022 14:10

Լավրովի այցը Բաքու ուներ նոր բազմակողմանի բնույթ ՝ ցույց տալ Բաքվի կամ Երևանի նկատմամբ «կոմպլիմենտար» դիվանագիտության մերժումը

Regnum.ru-ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Լավրովը առաջին անգամ չէ, որ այցելում է Ադրբեջան, սակայն այս անգամ նրա այցը նկատելի առանձնահատկություններ ունի։


Կապված ուկրաինական ճգնաժամի հետ` Ռուսաստանի և Արևմուտքի միջև բարդ հարաբերությունների պատճառով Մոսկվայի համար կարևոր է տարածաշրջանում իր արտաքին քաղաքականության նոր ուրվագծեր կառուցելը։ Ավելին՝ «կասպյան հնգյակի» երկրների ղեկավարները նպատակ ունեն զարգացնել հետագա տնտեսական համագործակցությունը և այն որակապես նոր մակարդակի հասցնել, որտեղ որպես հիմնական սկզբունքներ կնշանակվեն միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերը, որոնք են կողմերի բարի կամքը, փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելը, հավատարմությունը:


Լավրովի Բաքու այցի ֆոնին երկու երկրների միջև մի քանի տասնյակ ոլորտային և միջգերատեսչական համաձայնագրերի գործնական իրականացմանը նախապատրաստվելու խնդիր է դրված, որը ձևակերպվել էր Ալիևի Մոսկվա կատարած այցի ժամանակ ստորագրված հռչակագրում։ Ընդ որում, շեշտը դրված է «նոր պայմաններում» աշխատելու վրա։ Եվ վերջին տեղում է հայտնվել ավանդական տարածաշրջանային խնդիրը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման համատեքստում։


Այսպիսով, Բաքվում Լավրովը լուծել է «ուղղահայաց դիվանագիտությունը» փոխշահավետ «հորիզոնական» դիվանագիտության վերածելու խնդիրը Անդրկովկասում դեռևս ձգձգվող հետկոնֆլիկտային իրավիճակի համատեքստում։ Խոսքը հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման մասին է, որն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով համատեղ խմբի կողմից, և որը դժվար է իրականացնել առանց Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման։


Առայժմ կողմերն այդ ուղղությամբ իրենց քաղաքականությունը կառուցում են՝ օգտագործելով սովորական դարձած հայտնի արտահայտություններ առանց կոնկրետության։ Եղած մանրամասները, ինչպես միշտ, անհայտ են մնում։ Չնայած կան դրական նրբերանգներ՝ կապված հին խնդիրներին նոր աշխարհաքաղաքական իրավիճակից մոտենալու հետ։ Մոսկվան խաղադրույք է կատարում «եռյակի» ձևաչափում Բաքվի և Երևանի մասնակցությամբ համագործակցության վրա առանց Փարիզի և Վաշինգտոնի, որոնք դեռևս պաշտոնապես համարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ։


Սա ինչ-որ չափով ձեռնտու է Ադրբեջանին, որը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն «այլևս գոյություն չունի»։ Բացի այդ, Ռուսաստանը դեմ չէր լինի Ադրբեջանը տեսնել Եվրասիական միության անդամների շարքում։ Ուստի Լավրովի այցը Բաքու ուներ նոր բազմակողմանի բնույթ, որն է՝ ցույց տալ Բաքվի կամ Երևանի նկատմամբ «կոմպլիմենտար» դիվանագիտության մերժումը։ Ճիշտ է, արագ որոշումների պետք չէ սպասել, բայց բեկումներ անպայման կլինեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր