Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի          Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա...       Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել    

10 փետ 2023 14:53

ԵԽ. Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որում կարևոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջպետական սահմանների խախտումները և ընդգծում զինված ուժերը սկզբնական դիրքեր վերադարձնելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովը նկատում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ:


 Զեկույցը վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղ համաձայնությունը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Զեկույցում, իբրև Ղարաբաղյան հակամարտության բուն պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրը։     


 Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածին՝ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։


 Ինչպես 2021 թվականի մայիսի 20-ին ընդունված ԵԽ բանաձևում, այնպես էլ ներկա զեկույցում, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել իր վերահսկողության տակ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին։ Զեկույցում կարևորվում է նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններիի, հատկապես ՄԱԿ-ի մուտքը Արցախ։


Զեկույցով կոչ է արվում երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:
 
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ,  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված զեկույցը, նկատել է.


«Զեկույցը ներառում է առանցքային կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կայուն խաղաղությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկիկի եզրափակիչ ակտի, մասնավորապես երեք հայտնի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոծման իրավունքը։ ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու Եվրոպայում գործող բոլոր հանձնախմբերը հանձնառու են շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր