Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 մար 2023 10:04

Մարտական գործողություններ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի սահմաններին ցանկացած պահի հնարավոր են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է, ընդգծեց, որ միջազգային դիտորդների անհրաժեշտություն չկա:




— Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով եւ հեռադիտակներով են գալու եւ դիտարկում անեն: Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են: Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, եւ լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ:


— Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո գրել էր, որ «տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը»: Ի՞նչ կասեք այս մասին:


— Բանակցությունների շարունակությունն անհրաժեշտություն է Արցախի անմիջական ներգրավմամբ: Բայց այն, որ խաղաղապահների ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են, միանշանակ է:


— Ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ տեղի ունեցածն ավելի մեծ էսկալացիայի կարող է բերել:


— Անվտանգության համար երաշխիքներ պետք է ձեւավորել: Այսօրվա իշխանությունը խաղաղությունն է համարում երաշխիք, մինչդեռ խաղաղությունն անվտանգության համար հիմնարար արժեք է: Անվտանգության ազգային արժեքը մեր բանակն է: Ընդ որում, Արցախի դեպքում մենք միջազգային հանրությանը պետք է կարողանանք ներկայացնել Արցախի պաշտպանության բանակի անհրաժեշտությունը: Այն հակամարտության սկզբնական փուլում ձեւավորվել է` ապահովելու Արցախի անվտանգությունը, ինքնապաշտպանությունը: Անգամ եթե այսօր Ադրբեջանը խոսում է զինամթերք տեղափոխելու մասին, ապա ինչպե՞ս կարելի է այդ երկրի ներկայիս սադրանքների ընթացքում զենք չկիրառել եւ չինքնապաշտպանվել: Ուստի` ՊԲ-ն անհրաժեշտություն է: Արցախում կան հայկական ուժեր, բայց ոչ` հայաստանյան: Սա կարեւոր է փաստել: Իսկ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է` դիվանագիտությունը: Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ: Մինչեւ 2018 թվականը ազգային եւ միջազգային մեխանիզմները մեկը մյուսին լրացնելով` կարողացել են Արցախի հիմնախնդիրն առաջ մղել, ինչն այսօր չենք տեսնում: Այնպես որ, մարտական գործողություններ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի սահմաններին ցանկացած պահի հնարավոր են»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր