Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 ապր 2023 16:43

Ինչո՞ւ են ՀՀ ծննդատներում կանանց առաջարկում անցնել արհեստական կերակրման

ՀՀ առողջապահության նախարարությունը կրծքով կերակրման քարոզարշավ է մշակում։ Այս մասին  ԱԺ արտահերթ նիստում ասել է «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Պատգամավորների խոսքով՝ Հայաստանի ծննդատներում կանանց առաջարկում են անցնել արհեստական կերակրման:
Հաճախ այս առաջարկը բիզնես դրդապատճառներ ունի։ «Որոշ ժամանակ առաջ կրծքով կերակրման խթանմանն ուղղված արշավ էր իրականացվում։ Ինչ-որ պահի դրա համար միջոցները սպառվեցին։ Սակայն վերջին 3 ամիսներին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համատեղ նոր արշավ ենք մշակում։ Այն թույլ կտա նպատակային փոխել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ մայրերի եւ նույնիսկ նրանց հարազատների վարքագիծը»,-ասաց Ավանեսյանը։ Բոլոր ուսումնասիրությունները, նախարարի հավաստմամբ, ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը երեխայի ապագա առողջության գրավականն է։ «Ոչ մի այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»,-համոզված է առողջապահության նախարարը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրության մեջ կրծքով կերակրումը գովազդելու եւ խրախուսելու համար խոչընդոտներ չկան: Սակայն կան բացեր՝ կապված օրենքի պահանջների իրականացման հետ։ 
Արհեստական կերակրման առավելությունները

Ծննդկանի կրծքերի հետ կապված ցանկացած խնդրի բացառում:
Երեխային այլ մարդու խնամքին թողնելու մեծ հնարավորություն, ինչպես նաև երեխային առանց ճիգ գործադրելու սնելու տարբերակ: Չէ՞ որ կրծքով սնվելիս երեխան ջանք է գործադրում կաթը քաշելու համար, իսկ արհեստական կերակրման պարագայում նա ուղղակի ուտում է ծծակից հոսող կաթը:
Արհեստական սնվող երեխաները ավելի երկար են քնում, որովհետև արհեստական կաթը դժվար է մարսվում, հետևաբար երեխան ուշ է քաղցում:

Բացասական կողմերը
Անվերջ քաշքշուկներ՝ կաթնախառնուրդ պատրաստելու համար:
Շշերի ստերիլիզացում, ջրի եռացում, կաթնախառնուրդի ջերմաստիճանը նորմայի բերելու հավերժական խնդիր: Եվ այս ամենը՝ նաև գիշերը:
Անգամ ամենաիդեալական ադապտացիա անցած կաթնախառնուրդը երբեք չի կարող փոխարինել մայրական կաթին:
Արհեստական կաթով սնվող երեխաները սովորաբար ավելորդ քաշի խնդիր են ունենում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր