Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 հուն 2023 17:21

ՆԱՏՕ-ն պետք է «ուժեղացնի» իր արևելյան թևը, եթե Բելառուսը ցանկանա ապաստան տալ Պրիգոժինին և նրա զորքերին.Հարևան երկրներն ամրապնդում են ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները

Բելառուսի հարևանները վերանայում են սահմանային անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում ապստամբությունից հետո ուղարկվելու է այս երկիր, գրում  է Euronews-ը։
 
Մասնավորապես, Լեհաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը ստուգել են զորքերը երկրի հյուսիս-արևելքում՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմանի մոտ։ «Մենք ամրացրել ենք Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ սահմանները։ Տեղյակ ենք սպառնալիքների մասին և պատասխանում ենք հարձակումների կանխատեսմամբ: Ի վերջո, մենք արդեն երկու տարի է՝ գործ ունենք լեհական սահմանին հիբրիդային հարձակման հետ։ Լեհական բանակի զինվորները ծառայում են սահմանին՝ դրանով իսկ ամրապնդելով մեր հայրենիքի անվտանգությունը»,- ասել է Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուժեղացնի» իր արևելյան թևը, եթե Բելառուսը ցանկանա ապաստան տալ Եվգենի Պրիգոժինին և նրա զորքերին:
 
ՆԱՏՕ-ի նոր անդամ Ֆինլանդիան նույնպես հետևում է իրավիճակին։ «Իրավիճակը նուրբ է, ամեն ինչ կարող է պատահել։ Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։ Հիշեցնենք, որ «Վագների» զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չեն հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր