Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 հոկ 2023 16:30

Գրանադայում գագաթնաժողովը հիասթափեցնող է եղել, քանի որ մասնակիցները չեն կարողացել որևէ էական առաջընթաց գրանցել

Գրանադայում 50 եվրոպացի առաջնորդների, տասնյակ օգնականների և լրագրողների մասնակցությամբ գագաթնաժողովը հիասթափեցնող է եղել, քանի որ մասնակիցները չեն կարողացել որևէ էական առաջընթաց գրանցել՝ լուծելու Եվրոպայի շեմին կանգնած հակամարտություններն ու մյուս  տարածաշրջանային խնդիրները, գրում է Politico-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագծի`«Եվրոպական քաղաքական համայնք»-ի երրորդ հանդիպումը դիտարկվում էր որպես պատերազմող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Բալկաններում լարվածությունը թուլացնելու և Եվրոպայի անվտանգության մասին ռազմավարական զրույց վարելու հնարավորություն: Սակայն մասնակիցներին չի հաջողվել առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործում՝ առանցքային դերակատարների բացակայության պայմաններում, գրում է ամերիկյան հրատարակությունը:

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ մասնակիցների հույսն ի չիք է դարձել, երբ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել են չմասնակցել հավաքին: ԵՄ ղեկավարները հույս ունեին կազմակերպել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակում սկսելուց և դրա հետևանքով ավելի քան 100,000 փախստականի արտագաղթից հետո առաջին Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային բանակցություններում կողմնակալության համար, սակայն, ի վերջո, համաձայնել է բանակցել, բայց միայն ԵՄ հովանու ներքո՝ Բրյուսելում:

Politico-ն նաև նկատում է, որ Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածությունը թուլացնելու փորձերը նույնպես ապարդյուն էին: Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հրաժարվել է բանակցություններ վարել իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ, եթե Բելգրադի դեմ պատժամիջոցներ չկիրառվեն՝ Կոսովո Սերբիայի ներխուժման հետևանքով։

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի անարդյունավետության զգացումը հասել է գագաթնակետին, երբ ընդունող երկիրը՝ Իսպանիան, վերջին պահին չեղարկել է ծրագրված մամուլի ասուլիսը, որը գագաթնաժողովի սպասված իրադարձությունն էր մոտ 700 լրագրողի համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր