Լուսանկարչությունն ինքնաարտահայտման միջոց է
Այն մասնագիտությունները,
որոնք սերտորեն կապված են մարդ-մարդ հարաբերության հետ, այդ թվում` լուսանկարչությունը,
առանձնահատուկ տեղ են հատկացնում հոգեբանությանը: Հոգեբանության դերը լուսանկարչության
մեջ կարող է դրսևորվել հետևյալում.
-Լուսանկարչի հոգեբանական
առանձնահատկությունները, հմտությունները լուսանկարվողի հետ աշխատանքում:
-Լուսանկարվողի
հոգեբանական առանձնահատկությունները, լուսանկարվելու ցանկությունը կամ բացակայությունը:
-Գույների ընկալումը
լուսանկարում:
-Հաջողված լուսանկարի
հոգեբանական ասպեկտը:
-Երեխայի հետ
լուսանկարչական աշխատանքի հոգեբանական յուրահատկությունները և այլն:
Լուսանկարը, ինչպես և ցանկացած ստեղծագործություն,
պահանջում է հսկայական ներքին աշխատանք և մեծապես կախված է անձի հոգեվիճակից, անձնային
առանձնահատկություններից, հետևաբար հոգեբանությունը լուսանկարչության մեջ ունի ոչ պակաս
կարևոր դեր, քան լուսանկարչական տեխնիկայի նորարությունները: Լուսանկարչի գործունեության
հաջողությունը արտացոլում է նաև լուսանկարիչ-լուսանկարվող հարաբերության ձևավորման
կարողությունը: Գաղտնիք չէ, որ լուսանկարչի խնդիրն է ոչ միայն ֆիքսել շրջապատող աշխարհը,
այլ փոխանցել էմոցիաներ:
Այս հարցում օգնության
են հասնում գույները, լուսանկարիչ-լուսանկարվող հարաբերությունը: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր
գույն ունի հուզական հագեցածություն, և լուսանկարիչը կարող է այն գրագետ օգտագործել`
իմանալով գույների տեսությունը: Հոգեբանական տեսանկյունից լուսանկարչությունը օգնում
է ուշադրության կենտրոնացմանը, զարգացնում է իրավիճակը և երևույթները վերլուծելու կարողությունը,
բարձրացնում է ինքնագնահատականը, ինքնավստահությունը, օգնում է ճաշակի ձևավորմանը,
կյանքի հետաքրքիր կողմերի բացահայտմանը, ապահովում է յուրահատուկ մոտեցում աշխարհի
ստեղծագործական ընկալման մեջ:
Լուսանկարիչը ֆոտոխցիկն օգտագործում է ինչպես
նկարիչը` վրձինը, որպեսզի ստեղծի կերպարներ, համապատասխան գույներով և էմոցիաներով:
Սթրեսի
և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար
հ.գ.թ. Սոնա Հարությունյան