Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 փետ 2017 22:18

Նպատակս հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է ու հայ սփյուռքի զորացումը

Նպատակս   հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է ու  հայ սփյուռքի զորացումըHayacq.com-ի բացառիկ հարցազրույցը  հայ - ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիայի նախագահ, ֆրանսաբնակ Ալեքսան Կարապետյանի հետ: 
Ֆրանսաբնակ Ալեքսան Կարապետյանի՝ տարիներ առաջ Հայաստանից մեկնելը բավական ուշագրավ դիպվածի արդյունք է: Մոնպելլեյում, այնուհետև Բեզեյում ապրելն ու հաստատվելը բոլորովին հայրենիքը մոռանալու արդյունք չէ, այլ հակառակը՝  նպատակ  միավորելու երկու երկրների ժողովուրդների մշակույթն ու տնտեսությունը : 
-Պարոն Կարապետյան, ինչպես  առաջացավ  մտահաղացում հայրենիքից մենկելու  և բնակություն հաստատելու Ֆրանսիայում:
-Ես  Ֆրանսիա մեկնեցի  2008  թ-ին, ոչ թե մշտապես բնակվելու,  այլ առողջական խնդիրներից դրդված: Հետագայում պարզվեց, որ Հայաստանում սխալ ախտորոշում էին սահմանել և Ֆրանսիայում՝ ենթարկվելով երկարատև բուժման, ստիպված եղա  հաստատվել այնտեղ երկար ժամանակ: 
-Որքանով  տեղյակ եմ, բավական մեծ ներդրում եք ունեցել Ձեր բնակավայրի՝ Բեզե քաղաքի հայկական համայնքի տնտեսական և մշակութային կյանքում: 
-Մեր տարածաշրջանը և առհասարակ Ֆրանսիան բավական մեծ հայկական համայնք ունի, սակայն մեր քաղաքը, առհասարակ ինֆորմացված չէ հայ ժողովրդի  կենսագործունեությանը, կյանքին ու պատմությանը: Շատ  շարքային քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հայ ժողովրդին ասոցացնում են Շառլ Ազնավուրի անվան հետ: Ես իմ անհատական գործունեությամբ  փորձել եմ  ակտիվորեն ներգրավվել հասարակական աշխատանքներում և նպաստել Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ պատշաճ ինֆորմացիայի տարածմանը:
-Ինչպե՞ս և ե՞րբ ստեղծեցիք  Հայ  - ֆրանսիական  մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիան և այժմ ի՞նչ գործունեություն է  այն ծավալում: 
-2009թ-ին,  երբ  Ֆրանսիայում ձեռք բերեցի կեցության իրավունք՝ ձեռնամուխ եղա ակտիվ գործունեությանը: Նախ գրանցվեցի   Ամնեսթի Ինթերնեշնլ  արդարադատության  խորհրդում, անդամակցելով  նաև  Մարդու իրավունքների ասոցիացիային, ինչը ինձ լայն հնարավորություն ընձեռեց հաղորդակցվել տարածաշրջանի   բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական  կարևոր նշանակության կազմակերպությունների հետ: Կարողացա նրանց շրջանում  տարածել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ Ֆրանսիայում շատերը  քարտեզի վրա չէին ուրվագծում մեր երկրի տեղը և այն հաճախ շփոթում էին Ալբանիայի կամ այլ երկրների հետ:
 2015 թ-ին նախաձեռնեցի հիմնել ասոցիացիան, և մշակել իմ սեփական ծրագրերը՝ ներկայացնելու Հայաստանը  տարածաշրջանում ըստ հավուր պատշաճի: Ասոցիացիայի նպատակն է նպաստել հայ-ֆրանսիական մշակութային և տնտեսական   կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բեզեի քաղաքապետարանի  մշակույթի վարչության  ներքին և արտաքին  կապերի ղեկավարների  հետ հանդիպման ժամանակ նախանշեցի ասոցիացիայի նպատակներն ու ռազմավարությունը և հավանություն ստացա՝ միավորելու երկու երկրների միջև եղած ներուժը, ոչ միայն մշակութային այլև  տնտեսության մյուս ոլորտներում, արդյունաբերության, առևտրի և այլն: 
-Որո՞նք էին գործանական առաջին քայլերը, որ ձեռնարկել է  ասոցիացիան՝նպաստելու  համար վերանոշյալ ծրագրերի իրականացմանը:
-Ֆրանսիական կողմը  ողջունել է  այդ գաղափարը և հայտնել իր  պատրաստակամությունը աջակցելու  Հայաստանի ներկայացվածությանը  ոչ միայն Բեզեյում այլև տարածաշրջանում: Հայաստանից  տարվել են պատմամշակութային գրքեր,  ձայնասկավառակներ՝ Արա Գեւորգյանի կատարմամբ, այդ թվում Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ներկայացրել եմ հայկական դուդուկն իր  ծագմամբ և տարածել հայկական ազգային երաժշտությունը:
Շրջակա քաղաքապետերն  արդեն  ինֆորմացված են Հայաստանի պատմությանը: Մոտակա ժամանակներս նպատակադրված ենք, առևտրատնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես նրանց հետաքրքրում է արտահանումն ու ներմուծումը եւ համապատասխան ոլորտներ են նախանշում:
-Համագործակցության ինչպիսի՞  հեռանկարներ կան, տնտեսության ո՞ր ոլորտներում եք հատկապես  փոխգործակցության ներուժ  տեսնում:
-Դեռ հստակ պարզ չէ, տնտեսության որ ճյուղում կստեղծվի համագործակցություն, սակայն առաջին գործնական քայլը մեկնարկել է և իրենք  պատրաստ են հայ գործարարների արտադրանքը ցուցահանդեսի տեսքով ներկայացնել տեղի բնակչությանը, սննունդից սկսած մինչեւ տեքստիլ արդյունաբերություն: Արդեն շատ  գործընթացներ  կախված են մեր տեղացի հայ գործարարներից և  պետության աջակցությունից:
-Ովքե՞ր են անդամագրված ասոցիացիային:
-Ասոցիացիան պաշտոնապես գրանցել է 2016թ-ին ՝ տեխնիկական որոշ ընթացակարգ  պահանջվելուց հետո:  Ասոցիացիայում ընդգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ֆրանսիացիներ իտալացիներ, և հայեր ովքեր ունեն մեծ հետարքրություն, այս ծրագրի իրականացման ուղղությամբ: 
-Քանի բնակիչ ունի Բեզե քաղաքը,  հայերը հիմնականում ո՞ր ոլորտներում են զբաղված և, որ ժամանակներից են  այնտեղ  հաստատվել:
-Քաղաքն ունի 50 հազար բնակիչ իսկ  հայերը այստեղ հաստատվել են հիմնականում միգրացիայի արդյունքում 2000  թ-ից սկսած: Հիմնականում ներգրավված են հրուշակեղենի արտադրության  բնագավառում: 
-Ֆրանսիան միշտ  Հայաստանն իր բարեկամ քույրն  է համարել և նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հայամետությամբ բավական մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ընդհուպ օրենսդրություն մշակել Հայոց եղեռնը ժխտողների դեմ: Հայ ժողովրդի նկատմամբ  արդյո՞ք նույն բարյացակամություն են դրսեւորում երկրի  նոր  իշխանությունները:
-Սարկոզին միանշանակ բավական հայամետ  դիրքորոշում ուներ: Նա  հստակ  իրազեկված էր Հայոց ցեղասպանությանը և նպաստել է   այդ օրենսդրական նախաձեռնությանը:  Մարսելում այժմ էլ կան ակտիվ պատգամավորներ, մասնավորապես  Վալերի Բուայեն, մեկն էր այն համարձակ պաշտոնյաներից, ով   հանդիսանում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը: ֆրանսիական պառլամենտում հանրապետական ակտիվ  պատգամավորներ կան, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն և առանձնակի  բարյացակամ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն տարբեր տարածաշրջանների ղեկավարներ ունեն իրենց տարբեր դիրքորոշումներն ու վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունը՝ փորձում եմ նրանց շրջանում մեծացնել  Հայաստանի հանդեպ ճանաչողության ձևավորումն ու պրոպագանդումը մշակութային և տնտեսական կապերի մերձեցման ուղղությամբ:
Վերջին անգամ հանդիպեցի Նարբոնի քաղաքապետի հետ,  ով առհասարակ տեղեկացված չէր Հայաստանի  վերաբերյալ: Ֆրանսիացիներն  ավելի շատ շահագրգռված են հաստատելու կապը քրիոստոնյան ժողովուրդների հետ և վստահ եմ, որ իրազեկվելով հայ ժողովրդի պատմությանը նոր կամուրջ են հանդիսանալու նոր նախաձեռնություններ մշակելու ուղղությամբ: Բեզե քազաքն այսօր աշխարհի շատ երկրների հետ քույր եղբայր են և միմյանց միջև իրականցվում են մշակութային ու պատմաճանաչողական համագործակցություն: 
Նպատակներից  մեկն էլ Բեզեն Հայաստանի որևէ քաղաքներից մեկի հետ կապելն է: Մասնավորապես տրամադրվածությունս Վայոց Ձոր մարզն է, Եղեգնաձոր  քաղաքը, որը գինիների բնօրրան է և  զարգացած է արդյունաբերությունը: Իսկ  Բեզեն հայտնի  է իր խաղողագործությամբ: Այս պարագայում երկուստեք համագործակցությունը արդյունավետ և առավել փոխշահավետ կլինի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր