Եթե նախկինում անպտղության հիմնական մեղավոր էր համարվում կինը, ապա այսօր շատ զույգեր միասին են հաճախում հետազոտման

Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Բանախոսները անդրադարձան տոնի խորհրդին, խոսեցին մեր օրերում մոր կերպարի, առկա խնդիրների մասին:
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին՝ սեպտեմբերի 8-ին բոլոր եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ.
«Հայ առաքելական եկեղեցին ունի Աստվածամորը նվիրված 7 տոն, որոնցից մեկը հինգ տաղավար տոներից մեկն է Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղող օրհնանքը, իսկ Աստվածածնի ծննդյան տոնը անշարժ տոն է և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 8-ին»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը պատմեց,
որ Աստվածամոր ծնողները՝ Հովակիմը և Աննան զավակներ չեն ունեցել, և երբ Հովակիմը որոշում է տաճարում զոհ մատուցել, քահանայապետը արգելում է նրան դա անել, քանի որ Քրիստոսի ժամանակաշրջանում հրեական պատկերացուﬓերի համաձայն՝ այն ընտանիքը, ով երեխա չուներ, մեղքերի պատճառով անիծված էր համարվում. «Այդ պատճառով քահանայապետը արգելում է Հովակիﬕն առաջինը իր զոհը մատուցելու: Հովակիմը նեղսրտած գնում է լեռներ, այնտեղ գիշեր,
ցերեկ աղոթք է անում, խնդրում Աստծուց իրեն զավակ պարգևել:
Աղոթքները լսելի են դառնում, և ծնվում է Սուրբ Աստվածածինը: Ծնողները նրան ընծայում են տաճարին, որտեղ Մարիամը կրթություն է ստանում: Եվ իհարկե Աստվածամայրը արժանանում է Աստծո կողﬕց տիրոջ մայրը լինելու մեծագույն շնորհի»,- նշեց Տեր Եսային:
Հոգեբան Լաուրա Պետրոսյանն էլ խոսելով մոր կերպարի մասին նկատեց, որ ֆիզիկապես մայր կարող
են դառնալ եթե օրգանիզմը բավարարում է այդ պայմաններին, իսկ հոգեբանորեն մայր դառնալու
համար անհրաժեշտ է անձնային հասունությունը. «Մայրությունը շատ մեծ պատասխանատվություն
է ներառում իր մեջ և առաջին հերթին կինը այդ պատասխանատվությունը պետք է իր հանդեպ
ունենա, հետո նոր զավակի: Կա տեսակետ, որ մայրը ապրում է իր զավակի համար, բայց չէ
որ որևէ մեկը իրեն երջանիկ չի զգում, եթե իր մայրը երջանիկ չէ: Երեխան անպայման պետք
է ունենա երջանիկ մայր: Միայն հոգեբանորեն առողջ մայրը կարող է մեծացնել առողջ երեխաներ:
Մայրությունը կնոջ զարգացման ամենակարևոր կետերից մեկն է, այն լիարժեք է դարձնում նրա
հոգեբանական կերպարը»,-ասաց Լաուրա Պետրոսյանը:
Ռուսուդան Վարդանյանն Էլ նշեց,
որ կնոջ օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական բոլոր պրոցեսները ուղղված են հենց մայրանալուն.
«Կինը լույս աշխարհ է եկել, որ մայր դառնա, կյանք տա ևս մեկ էակի: Ամենակարևորը կինը
պետք է առողջ լինի: Երեխայի առողջությունը մեծապես կախված է հենց մոր առողջությունից:
Ճիշտ է շատ կարևոր է, որ կինը հղիանա և մայրանա վերարտադրողական տարիքում, բայց այսօր
վերարտադրողական տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս, որ մայրանան ոչ միայն վերարտադրողական
տարիքի կանայք, այլ նաև ավելի մեծ տարիքի կանայք և պատկերացրեք նրանք շատ ավելի մեծ
պատասխանատվություն են կրում»:
Ռուսուդան Վարդանյանը խոսելով
անպտղության մասին ասաց, որ եթե որևէ երկրում այն անցնում է 15 տոկոսի շեմը, ապա աղետալի
է համարվում տվյալ երկրի համար. «Մեր հանրապետությունում չի կարելի ասել, որ ամբողջությամբ
լուծվել է անպտղության խնդիրը, սակայն վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ
մենք ունեցանք անպտղության նվազում: Եթե նախկինում անպտղության հիմնական մեղավոր էր
համարվում կինը, ապա այսօր շատ զույգեր միասին են հաճախում բժշկական կենտրոններ և հետազոտվում»,-
նշեց Ռուսուդան Վարդանյանը և անպտղության խնդիրներից առանձնացրեց տղամարդկանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ՝ վարակների
պատճառով, վնասակար սովորույթների պատճառով,
հորմոնալ խանգարումներ, իսկ կանանց մոտ այս ամենին գումարած միզասեռական համակարգի
անոմալյաները, ինչպես նաև լուրջ խնդիր է անհամատեղելիությունը:
Տեր Եսային էլ մտահոգություն
հայտնեց, որ ներկայում ավելի վտանգավոր է դարձել
հղիության ընդհատումը. «Եթե նախկինում հղիության արհեստական ընդհատումը պայմանավորված
էր երեխայի սեռով, ապա այսօր այն կատարվում
է սոցիալական պատճառներով, որը շատ ավելի մտահոգիչ է՝ քանզի տղամարդը իր տեղում չէ,
կինը իր դերում չէ, ընտանիքը առհասարակ կարծես ընտանիք չլինի: Սա լուրջ և վտանգավոր
խնդիր է»,- ասաց քահանան:
Մեր օրերում քիչ զավակներ ունենալու
պատճառը Լաուրա Պետրոսյանն էլ տեսնում է ոչ միայն սոցիալական խնդիրների մեջ.«Հիմա ընտանիքները
երեխային սկսել են մոտենալ շատ ավելի պատասխանատու: Շատ ընտանիքներ գերադասում են քիչ
երեխաներին տալ ավելին, քան կարող են տալ շատ երեխաների դեպքում: Կա նաև խնդիր, որ
զույգերը հոգեբանորեն պատրաստ չեն միասին երեխա ունենալ»,- նշեց հոգեբանը: