Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

21 հուլ 2018 11:34

Ռուսական մամուլը բացահայտ արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ՝«Սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների» արտահայտությունից հետո

Ռուսական մամուլը բացահայտ արշավ է սկսել  Նիկոլ Փաշինյանի դեմ՝«Սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների» արտահայտությունից հետոՌուսական մամուլը բացահայտ արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, այն բանից հետո, երբ վերջինս, մեկնաբանելով Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունը, դա որակել էր «սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների»: Եթե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում ռուսական միայն առանձին լրատվամիջոցներ էին խոսում դրա այսպես կոչված «սորոսյան» ուղղվածության մասին, ապա այսօր այդ միտումը կարծես ավելի է ամրապնդվում: Ռուսական մամուլը փորձեր է կատարում զուգահեռներ անցկացնել ոչ միայն Ուկրաինայի և Հայաստանի հեղափոխությունների, այլև երկու երկրկների առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Պետրո Պորոշենկոյի միջև: Մասնավորապես, gazeta.ru-ն հոդված է հրապարակել «Հիշատակի լուսանկար. Ինչու՞ է Փաշինյանն օրինակ վերցնում Պորոշենկոյից» վերտառությամբ, որում Փաշինյանին մեղադրում է սեփական PR-ի համար արևմտյան պաշտոնյաների հետ լուսանկարվելու և դրանք որպես արտաքին քաղաքականության հաջողություն ներկայացնելու մեջ: «Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թվում է, ուղղություն է վերցնում դեպի Արևմուտք:
Ընդ որում, խոսքը ոչ միայն գաղափարական մերձեցման մասին է, ինչը, հաշվի առնելով նրա իշխանության գալու գործընթացը, դեռ բացատրելի կլիներ: Փաշինյանը շատ թափանցիկ ակնարկում է, որ դեմ չէ շփվել ՆԱՏՕ-ի հետ, որն իր հերթին դանդաղ, բայց հաստատուն կերպով ընդլայնվում է դեպի Արևելք: Մի կողմից նոր վարչապետի ակտիվությունը կարելի է հասկանալ: Նա մի քանի հերթապահ հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը վերաբերյալ: Ընդ որում, իհարկե խոստովանելով. «ՆԱՏՕ-ն հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցում որևէ գործառույթ չունի»: Մյուս կողմից Փաշինյանը վարքը հիշեցնում է Պետրո Պորոշենկոյին: Ուկրաինայի նախագահն արդեն փառավորվել է նրանով, որ հայտնվում է անհրաժեշտ վայրում անհրաժեշտ պահին՝ եվրոպական առաջատար երկրների առաջնորդների հետ պատահական հանդիպումները ներկայացնելով որպես խոշոր դիվանագիտական հաջողություն»,- գրում է թերթը: Այնուհետև թերթը հեգնում է Բրյուսելում Փաշինյանի և Թրամփ զույգի հայտնի լուսանկարը. «Փաշինյանը սկզբում ազատ աշխարհի առաջնորդին սպասել է մուտքերից մեկի մոտ: Սակայն, նկատելով, որ Թրամփը կնոջ հետ մյուս մուտքից է դուրս գալիս, արագ փոխել է տեղը, վազել զույգի մոտ և ձեռքը պարզել ԱՄՆ նախագահին: Թրամփն իներցիայով ժպտացել է՝ թույլ պատկերացում կազմելով՝ ով է հայտնվել իր ճանապարհին»: Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում պաշտոնների են նշանակվում արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչներ: Որպես օրինակ՝ բերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող Դանիել Իոանիսյանին, որի հիմնադրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ֆինանսավորում է ստանում արևմտյան կառույցներից: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հոդվածագրի աչքին արևտամետ է թվում, քանի որ նրան ժամանակին վրդովեցրել էր հայկական դպրոցում ռուսական դրոշի առկայությունը:
Հետո թերթը եզրակացնում է, որ «մի կողմից Փաշինյանը և նրա թիմը վախեցնում են Մոսկվային Եվրոպայի հետ մերձեցմամբ, մյուս կողմից չի կարելի ֆանտաստիկ անվանել նաև վարչապետի ցանկությունը՝ Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի բազա և այդ գործի համար ֆինանսավորում ստանալ Դաշինքից: Հատկապես որ` Եվրամիությունից գումար ստանալն ամենայն հավանականությամբ չի հաջողվի. Բրյուսելում Փաշինյանին ակնարկեցին, որ ԵՄ-ն այլևս չի տա այն գումարները, որոնք Երևանին խոստացվել էին նախքան ապրիլյան հեղափոխությունը»:
Ավելի վաղ գրեթե նույն բովանդակությամբ, բայց առավել հեգնական տոնով հոդված էր հրապարակել ռուսական մեկ այլ առաջատար պարբերական՝ Lenta.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնության «բարեկամական» երկիր Ուկրաինային նոր երկվորյակ քույր է ծնվում՝ Հայաստանը՝ «դրական» որակների նույն ներկապնակով: Սա հատկապես տխուր է՝ հաշվի առնելով, որ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային»,- այսպես է իր վերլուծությունը սկսում գործակալության հոդվածագիրը: Այստեղ ևս հոդվածագիրը եզրակացնում է, որ Հայաստանի վարչապետը արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է դեպի Արևմուտք: Նման եզրակացություն արվում է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն էր, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: 

aravot.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր