Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

02 օգոս 2018 13:59

«Զաստավիտով» դատավորին նվեր չի կարելի տալ. իսկ ինչ կարելի է տալ.տեսանյութ

«Զաստավիտով» դատավորին նվեր չի կարելի տալ. իսկ ինչ կարելի է տալ.տեսանյութԿառավարության օգոստոսի 2-ի նիստում  գործադիրն ընդունեց որոշում, որով սահմանվում է նոր կարգ՝ դատավորի կողմից չթույլատրելի նվեր ստանալու հարցում։ Հարցի զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին վարչապետը խնդրեց պարզաբանել, թե օրինակ, ինչ նվերներ չեն կարող ընդունել դատավորները և ինչու է նման որոշում առանձին ընդունվում դատավորի  և հանրային ծառայողի համար։ Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ առանձին-առանձին որոշումների կայացումը բխում է օրենքից։  


Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում նվերի հանձնում է համարվում նվերի համարժեք գումարի փոխանցումը:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի համարժեք գումարը ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերը ստանալու օրվա դրությամբ:
Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը:
Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը:
Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին համապատասխանաբար տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ Սահմանադրական դատարանին:
Նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագաանքելով ասաց, որ հարց է առաջանում, թե ինչու ենք դատավորի համար առանձին դա սահմանում, հանրային ծառայողի համար ուրիշ:
«Դա ի՞նչ որ պատճառ ունի, թե ինչ»,-հետաքրքրվեց Փաշինյանը:
 Նախարար Զեյնալյանն էլ պատասխանեց, որ դա ընդհանրացված է  Սահմանադրական դատարանի դատավորինն ու դատավորինը:
 «Դրանք նույնական  են: Դրանք նախատեսված են օրենքով և օրենքից բխող որոշումներ պետք է լինեն: Մենք չենք կարող տարբեր օրենքներով  նախատեսված    իրավունքները կարգավորել կառավարության որոշմամբ»,-նշեց նախարարը:
«Իսկ մենք կարո՞ղ ենք հանրության համար պարզաբանել, թե որ նվերներն են համարվում չթույլատրելի»,-հետաքրքրվեց գործադիրի ղեկավարը:
Զեյնալյանն էլ պատասխանեց, որ այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքով:
«Նվեր հասկացությունը  ենթադրվում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չեն հանձնվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Այսպիսի ձևակերպումներ կան, որոնք տարանջատում են տալիս ավելի էժան կամ ծառայություն: Թույլատրելի նվերն այն է, որը սովորաբար կարող էր տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը: Դատավորը կարող է դա գնահատել: Դա չի կարող լինել 100 հազար դրամից ավել միանգամյա դեպքում և տարվա կտրվածքով 400 հազար դրամը գերազանցել»,-նշեց նա՝ հավելելով, որ հարցը պետք է հանրայնացնեն, մարդիկ տեղյակ լինեն օրենքի մասին, որպեսզի   նվեր չընդունելու բեռը  միայն չընկնի դատավորի վրա, այլև հասարակությունն իմանա, որ դատավորին չի կարելի նվեր տալ:
«Զաստավիտով» դատավորին նվեր չի կարելի տալ»,- միջամտեց վարչապետը



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր