Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

29 օգոս 2018 12:00

«Փաստ». Բուռն կրակահերթերից հետո պաուզա է. բարձրացրեցին խաղադրույքները, որ փորձեն պայմանավորվել

«Փաստ». Բուռն կրակահերթերից հետո պաուզա է. բարձրացրեցին խաղադրույքները, որ փորձեն պայմանավորվել«Փաստ» օրաթերթը գրում է.«Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված գոծընթացների առումով կային մտահոգություններ, կանխատեսումներ: Մասնավորապես, որ այդ գործընթացը կարող է գնալ նույն Քոչարյանի շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորման ճանապարհով: Այդ առումով ինչ–որ նշաններ եղան, բայց վերջին օրերին որոշակի պասիվություն է նկատվում: Հետո տեսանք, որ հանրահավաքին հաջորդող ժամանակահատվածում ակտիվացան ՀՀԿ– ն։
Վերջին օրերին որոշակի պասիվություն է նկատվում


«Դատելով այն կետերից, որոնք հրապարակվել են, կարծես թե որոշակի փոխըմբռնում կա: Մենք տեսնում էինք, որ վերջին ամսվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը բարձրացնում էր իր խաղադրույքները, կոշտացնում դիրքորոշումը. այդպես փորձում էին ինչ–որ բանակցություններից առաջ մեծացնել իրենց բանակցային ռեսուրսների նշաձողը, որպեսզի դրանից հետո սկսեն խոսել կոնկրետ խնդրո առարկաների շուրջ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը` ընդգծելով, որ, ամեն դեպքում, վերջին ամսվա ընթացքում քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացումներ եղան:
«Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված գոծընթացների առումով կային մտահոգություններ, կանխատեսումներ: Մասնավորապես, որ այդ գործընթացը կարող է գնալ նույն Քոչարյանի շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորման ճանապարհով: Այդ առումով ինչ–որ նշաններ եղան, բայց վերջին օրերին որոշակի պասիվություն է նկատվում: Հետո տեսանք, որ հանրահավաքին հաջորդող ժամանակահատվածում ակտիվացան ՀՀԿ– ականները, ինչը նույնպես հնարավոր բանակցություններից առաջ ռեսուրսների նշաձողի բարձրացման խնդիր էր լուծում: Հիմա փաստորեն, փոխադարձ բուռն կրակահերթերից հետո կարծես թե պաուզա է, որի «արդյունքը» Արա Բաբլոյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր: Անկախ հռետորաբանությունից` նախկիններն ու ներկաներն ինչ–ինչ հարցերի շուրջ, այնուամենայնիվ, փորձում են պայմանավորվել»,–նշեց նա` հավելելով, որ խոսքը նաև ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածության մասին է, որը կար նաև վերոնշյալ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ: 

Ի՞նչ են ստանում նախկինները քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածությունների դիմաց
Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե նախորդների կողմից լուրջ դիմադրություն կա.
«Կան ընդամենը միտումներ և վերակենդանացման նշույլներ: Այդ դիմադրությունն իրենց մոտ առաջանում է միայն այն պարագայում, երբ իրենց անվտանգության, ազատության մեջ լինելու կամ տնտեսական կարողությունների պահպանման առումով ռեալ վտանգ են տեսնում: Դիմադրություն տեսա, երբ կալանավորվեց Ռ. Քոչարյանը: Որոշակի ազդակներ եղան Ռուսաստանից, ինչը մի փոքր ոգևորեց նախորդներին, և փորձ է արվում ձևավորել ընդդիմադիր ինչ–որ բևեռ: Կան կասկածներ, որ եթե քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան փոխվի կամ հստակեցվի, նախկինները կարող են ակտիվանալ և խախտել պայմանավորվածությունները, բայց հիմա երկու կողմերն էլ փորձեցին բարձրացնել իրենց ակցիաները, որ փորձեն հետո այդ փոխադարձ բարձր նոտայի վրա պայմանավորվել: Պարզ է, որ այսօրվա իշխանության նպատակը տեսանելի ապագայում ընտրություններ անցկացնելն է: Այսինքն` կա քաղաքական խնդիր, որին հասնելու համար պետք է որոշակի փոխզիջում լինի նախկինների կողմից: Հարց է` եթե քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվում են, դրա փոխարեն ի՞նչ են ստանում նախկինները: Բանակցությունների թեման, գուցե, կարող է լինել հետևյալը` «քաղաքական պայմանավորվածությունների կատարում` ճնշումների որոշակի թուլացման դիմաց»: Սա, ամեն դեպքում, բանակցություն է, որտեղ մեկը կամ պետք է կապիտուլ յացիա անի, կամ պետք է կողմերը փոխադարձ քայլերի գնան»:
Անընդդիմադիր ընտրություններ
Անդրադառնալով ավագանու ընտրություններին, ու հարցին, թե արդյո՞ք այդ ընտրությունները միաբևեռ չեն, այսինքն` առանց ընդդիմության, քաղաքագետը պատասխանեց. «Առնվազն ֆորմալ առումով դա ակնհայտ է. եթե ընտրությանը մասնակցում են իշխանությունն ու իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը և այն ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում, բայց հայտարարում են իշխանությանն աջակցելու մասին, ու չկա քաղաքական ուժ, որը որպես ընդդիմություն է դիրքավորվում, ապա ստացվում է, որ այս ընտրություններում քաղաքական ընդդիմություն չկա: Իհարկե, ՀՀԿ–ն չի մասնակցում և դա հասկանալի է. ընդամենը մոտ մեկ ամիս առաջ են հանձնել քաղաքի իշխանությունը, իսկ մասնակցելով` անիմաստ կերպով կարձանագրեին սեփական պարտությունը»:

Վիգեն Հակոբյանի խոսքով` քանի որ քաղաքական ընդդիմություն չկա, այս ընտրություններում բոլորի մարտավարությունը նույնն է լինելու` թիրախավորելու են նախկին իշխանություններին, նախկինների գործելաոճին հակառակ ծրագրեր ներկայացնելու վրա են կառուցելու իրենց քարոզարշավը:
Ռոտացիայի ժամանակը
Ինչ վերաբերում է կառավարության պաշտոնավարման 100 օրվա գնահատականին, քաղաքագետն այդ ժամանակահատվածը որակեց որպես ընդհանուր իրավիճակին ծանոթանալու, երկրում մթնոլորտը փոխելու փորձ կատարելու 100 օր: «Հիմնականում կա մթնոլորտի փոփոխություն, որը կապված է հասարակության լավատեսության հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի ձգտումը, այդ առումով որոշակի դրսևորումներն այս կառավարության ամենագլխավոր արդյունքներից են: 100 օրվա աքիլլեսյան գարշապարն, այնուամենայնիվ, մնում է տնտեսությունը: Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե որ պաշտոնյաներն ու կոնկրետ պաշտոնյան է պատասխանատու տնտեսական քաղաքականությունն ամեն րոպե կոորդինացնելու համար»,–նշեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ խնդիրը սկսել են հասկանալ նաև կառավարությունում:
«100 օր հետո ավելի դոմինանտ են դառնում ոչ թե աղմկահարույց բացահայտումները, ձերբակալություններն ու կալանավորումները, այլ տնտեսական հարցերը: Ինչպես շատերն էին կանխատեսում` ինչ–որ մի փուլում «տեսարաններ և հաց» համադրության մեջ առաջին պլան է գալու սոցիալ-տնտեսականը` հացի խնդիրը: 100 օրը նաև լակմուսային թղթի նման բացահայտեցին կադրային խնդիրները: Երբ կառավարության նոր ձևավորման ժամանակ մատնացույց էր արվում անփորձությունը, ես նշում էի, որ կարևորը դա չէ, քանի որ այդ խնդիրը զուտ ժամանակի հարց է: Այլ են մարդկային որակների, կառավարելու ունակությունների հետ կապված խնդիրները: Այստեղ շատ կարևոր է այն հարցը, թե վարչապետն արդյո՞ք ունակ է ռոտացիայի ենթարկել իր իսկ նշանակած կադրերին: Հիմա ժամանակն է ռոտացիայի ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր, ինչպես կյանքն է ցույց տալիս, այդքան էլ չեն համապատասխանում նոր կարգավիճակներին: Ռոտացիայի խնդիր կա, և շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն իր իսկ նշանակած յուրաքանչյուր կադրի հստակ գնահատականներ տա»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր