Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

29 օգոս 2018 15:15

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին. նախարար

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին. նախարարԳազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա. այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը կարող է ազդել գազի գնի վրա:
Նա նշեց, որ հիմնականում գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է համաձայնագիրը և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն և ձգտելու են ավելի էժան գազ ստանալ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,-ասաց նա:
Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին՝ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:
«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի գինը սահմանին և սպառողին բոլորովին այլ գնով հասնելու խնդրին, նախարարն ասաց, որ ՀՀ-ում գազը սահմանի վա ձեռք է բերում 150 դոլարով, և ՀՀ ներսում վաճառք է իրականացնում միջինացված շուրջ 255 դոլար, և դրանից 47 դոլարը ավելացրած արժեքի հարկն է: Նա նշեց, որ գազի սպառողների շուրջ հինգ օղակ ունենք և սպառողը վերջին օղակն է:
Նախարարի խոսքով՝ պետք է հաշվենք նաև ծախսերը, որ հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված ծախսը կազմում է շուրջ հիսուն դոլար:
«Չեմ կարող ասել՝ հիմնավոր է, թե ոչ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրա պատասխանը պետք է տա»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր