ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 օգոս 2019 11:37

Չի կարելի ծաղկաքաղ անել. Իվանյանը՝ Ամուլսարի հետ կապված փորձաքննությունների հակասությունների մասին

Չի կարելի փորձաքննության եզրակացությունը վերցնել և այդ 400 թերթը ծաղկաքաղ անել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝պատասխանելով  2016–ին և 2019–ին արված փորձաքննությունների մեջ առկա էականա հակասություններին։
Լրագրողի դիտարկմանը, թե համաձայն «Էլարդի» 2019թ.  զեկույցի, ստորգետնյա ջրերը չեն լցվի Սպանդարյան–Կեչուտ ջրատար թունել, մինչդեռ  2016թ. զեկույցում ասվում է, որ ստորգետնյա ջրերը կարող են ներթափանցել և թունելի վրա հնարավոր էակական ազդեցություն ունենալ, Իվանյանն արձագանքեց.


«Փորձագետներին, բացի «Էլարդի» իզոտոպային անալիզներից, տրամադրվել են նաև այլ ընկերությունների, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի և ռուսական համապատասխան գիտական կառուցի հետ համատեղ իրականացված իզոտոպիային վերծությությունները։ «Էլարդը» միշտ էլ հնարավոր է համարում վատագույն սցենարը. ընդունենք այդ եզրակացությունները, իզոտոպները ճիշտ չեն, ջրերը կգնան կլցվեն ջրատարը, նույնն էլ փորձագետներն են ասում, ընդունենք երկրաշարժ կլինի, այդ ջրերը կգնան՝ կլցվեն Կեչուտի ջրամբար, կգնան կհասնեն Սևան, սակայն դա որոշակի ազդեցություն չի ունենա Սևանի վրա։ Ես կարող եմ վերցնել եզրակացությունը և ամենավատ բաները ծաղկաքաղ անեմ, սակայն պետք է ամենը գնահատել ընդհանուրի համատեքստում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։
Եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։
Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր