Էրդողանի նկրտումները՝ միջուկային զենք ունենալու,կիրագործվի ոչ թե որևէ ուժ օգտագործելով, այլ դիվանագիտությամբ, որը նրան հաջողվում է

Էրդողանի նկրտումները միջուկային զենք ունենալու մասով կարող է թանկ նստել թուրքական պետության վրա, սակայն, դրան հասնելու համար Թուրքիան ոչ թե որևէ ուժ է օգտագործելու, այլ բացառապես դիվանագիտությունը, որը նրան հաջողվում է:
Աշխարհում, եթե որևէ պետություն ցանկանում է կառուցել ատոմակայան, ապա դրա թույլտվությունը միջազգային կառույցները տալիս են այն դեպքում, երբ տվյալ պետությունը ստորագրում է միջուկային զենք չստեղծելու, չունենալու մասին պարտավորագիրը: Իսկ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի օգտնությամբ կառուցել ատոմակայան, որպեսզի ձեռք բերի ոչ միայն էներգետիկ անկախություն, այլ նաև տիրապետի որոշակի տեխնոլոգիաների և նյութերի... Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ Թուրքիան ձգտում է Օսմանյան կայսրության սահմաններով պետություն դառնալ, որը նաև կլինի գերտերություն»: