Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հոկ 2019 19:31

Երևանում կանցկացվի Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդես

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում կանցկացնեն «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»։
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից հայտնում են, որ համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։
 
«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դևալը (Kishan Dan Dewal)։ Հնդկաստանի դեղագործության ոլորտը կներկայացնի PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha)։
 
Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում, զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը:
 
Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար:
 
Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչև 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:
 
PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր