Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

09 հուլ 2020 15:14

Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում էս ազգի հանդեպ, այստեղներս է հասել

Ռեստորանային բիզնեսի աշխատողները առաջարկում ենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքույթների անցկացումը թույլատրվի՝ հատուկ կանոնների պահպանմամբ՝ այն է՝ ջերմաչաում անեն բոլոր հյուրերին։


«Թող ջերմաչափեն, հյուրերին թողնեն մտնել, մարդիկ աշխատեն։ Ես երեխա ունեմ, չգիտեմ՝ ինչ անեմ, 5 ամիս է՝ տունը նստած ենք, 68 հազար դրամ ենք ստացել։ Լույսի փող, գազի փող, տան վարձ, ամբողջ օրը նամակ է գալիս՝ սա մուծեք, նա մուծեք։ Շատ ընկերներ ունեմ, որ եղածը ծախել են, հնարավորություն չունեն ապրելու։ Մենք միլիոններ չենք առել։ Դիմում եմ հատկապես էն տղերքին, ովքեր սազերն առած մի քանի կոպեկ հետ են գցել, մեզ էլ փնովում են, ամոթ ձեզ»,- այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց սպասարկման ոլորտի աշխատողներից մեկը։


Ռեստորաններից մեկի պատասխանատու Անահիտ Սիմոնյանն էլ բողոքեց, որ մարտի 15-ից  աշխատանք չունի եւ իր պես ռեստորանի 3 տասնյակ աշխատող։ Իսկ ստացած աջակցության գումարն էլ բավարար չի ապրուստը կազմակերպելու համար։


«Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում էս ազգի հանդեպ։ Այստեղներս է հասել։ Բռնեք, տարեք, հետո․․․ ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են, քո Արփիից, Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը։ Առաջին երկու ամիսը, որ մենք կարանտինի մեջ էինք, այդ ժամանակ պետք է արգելեին, ոչ թե բարձիթողի թողեցին։ Սա դիվերսիա է հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիա իրականացնողներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր