Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 նոյ 2020 14:00

Միտումնավոր ծրագրված հանցագործություն.2.5 տարիների ընթացքում եթե նայենք քայլերը՝ հասարակության պառակտում, գեներալիտետի և բանակի կազմալուծում...

«Մենք հայտնվել ենք մի նոր իրողության մեջ, և այդ իրողությունը ծրագրված է եղել դեռ 2018 թվականին: Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանափոխության գլխավոր նպատակը Արցախի ահա այս պիղծ պայմանագիր կնքելը և հանձնելն էր՝ մաս-մաս լինի, թե՝ այլ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:


Խոսելով ապագա զարգացումների մասին՝ նա նկատեց, որ դա պայմանավորված է հանգամանքով, թե արդյո՞ք հայ ժողովուրդը կարող է իր միասնական կամքով փոխել այս իշխանությանը, բերել ազգային համաձայնության ինչ-որ մի նոր իշխանություն. «Մենք պետք է հստակեցնենք, որ ամբողջովին այս իրավիճակում գտնվելը, նախևառաջ ժողովրդի՝ այն խավի կամքով է տեղի ունեցել (և նրանք պատասխանատվություն են կրում առնվազն բարոյական), որն իշխանության է բերել այս ավելի քանի կասկածելի և այլ ազգային շահերին ծառայող խումբը:


Այս առումով, ես կարծում եմ՝ մենք նույն վիճակում ենք, ինչպիսին եղել է գերմանացի ժողովուրդը՝այդ հիտլերյան նացիստների բերելով, հետագայում ապրելով այդ ազգային ու համաշխարհային ողբերգությունը: Հետագայում նրանք կարողացել են դուրս գալ այդ վիճակից՝ ամբողջովին դատապարտելով անցյալը, ճանաչելով ժողովրդի կողմից մեղքը, և կարողացել կայացնել տարիների ընթացքում բավականին զարգացած կառավարման համակարգով պետություն, որը բարեկեցության առումով՝ Եվրոպայում առաջիններից է»:


Լարիսա Ալավերդյանը վերահաստատեց իր համոզումը, թե նոր իրավիճակը կանխատեսված էր.


«Դա միտումնավոր ծրագրված մի հանցագործություն է, որովհետև 2.5 տարիների ընթացքում եթե մենք նայենք քայլերը՝ հասարակության պառակտում, գեներալիտետի և բանակի կազմալուծում՝ ինչքան մենք այսօր արդեն գիտենք, այս՝ սեպտեմբերյան դեպքերի՝ 27-ից սկսած… ուղղակի մեկը մյուսի հետևից, այո՛, պետության դեմ հանցագործության բոլոր հատկանիշներով քայլերն են»:


Իրավապաշտպանը, անդրադառնալով այս պահին անելիքներին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անելիքներին՝ դիմեց նրանց.


«Ինչ վերաբերում է, թե ով և ինչպիսի դերակատարություն պետք է ունենա, ես նախևառաջ էլի դիմում եմ «քայլականներին» և ասեմ՝ ինչու. ցանկացած խումբ, որը գալիս է իշխանության, դրանց շարքերում ընդգրկված են լինում բավականին խելացի…


Հիմա՝ եթե «իմքայլականները» կարողանան հորդորս լսել, ապա նրանք պետք է իրենց առողջ ուժերը հավաքեն, պետք է պարզապես այնպես անել, որ այդ մեծամասնությունը դառնա փոքրամասնություն՝ հստակեցնելով իրենց մոտեցումները, հայտարարելով իրենց անհամաձայնությունը՝ դուրս գալ այդ խմբակցությունից, կամ՝ դուրս չգալով՝ քվեարկել այնպես, ինչպես որ իրենց խիղճն ու համոզմունքներն են ասում:


Դա, ի դեպ, օրենսդրական նորմ է, Ազգային ժողովի մասին կանոնակարգ օրենքի կարևորագույն կետերից է, որ չնայած նրանք ընտրվում են կուսակցական ցուցակներով, բայց քվեարկելու ժամանակ իրենք պետք է ղեկավարվեն բացառապես իրենց համոզմունքներով:


Այս առումով, ես կարծում եմ, և՛ հրաժարականը, և՛ հետագայում նոր ընտրությունները դեռ գտնվում են այն դաշտում, որտեղ առողջ մասը կարող է ցույց տալ իր պատմական դերակատարումը: Չանել այն, ինչ արել են հանրապետականները մայիսի 8-ին: Ես հիշեցնեմ՝ 2018 մայիսի 8-ին, ամբողջովին համաձայն չլինելով, որ վարչապետը լեգիտիմացվի Ազգային ժողովով, արի ու տես՝ բացառությամբ մեկ-երկու հոգու, մնացածները քվեարկել են  և դրանով լեգիտիմացրել են արտաքին աշխարհի համար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը: Եվ դա իրենք արել են իրենց համոզմունքներին հակառակ. դա օրենքի կոպիտ խախտում է, ու ես կոչ կանեի բոլոր հանրապետականներին, երբ որ իրենք այսօր բոցաշունչ ելույթներ են ունենում, նախևառաջ ընդունեն իրենց այդ կոպիտ քաղաքական սխալը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր