Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

05 ապր 2022 11:30

Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ-ը փոխարինել ՆԱՏՕ-ով.Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կպատերազմի Ադրբեջանի դեմ, որին աջակցում է Թուրքիան

svpressa.ru-ն գրում է, որ տեղեկություններ կան, որ Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումներից հետո Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» դաշինքի ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է, որ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Բայց կա մեկ բայց... Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը իրականում ՆԱՏՕ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություն է։ Տարօրինակ է, մեղմ ասած... մանավանդ, որ Մոսկվան անընդհատ շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դիմում ՆԱՏՕ-ին, ոչ թե ՀԱՊԿ-ին, հատկապես հիմա, երբ Հայաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում…


Ըստ որոշ փորձագետների Երևանը կարծում է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչի պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Հարկ է նշել, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանում էականորեն աճել է արևմտամետ վեկտորը։ Ի՞նչ կտա ՆԱՏՕ-ին ուղղված կոչը։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կպատերազմի Ադրբեջանի դեմ, որին աջակցում է դաշինքի անդամ Թուրքիան:


Ըստ Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովի «դրանք պարզապես չհաստատված լուրեր են»։


 «svpressa».- ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի համաձայն դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Իսկ իրականում ի՞նչ են տալիս այդ խորհրդակցությունները։ ՆԱՏՕ-ն ինչ-որ մեկին օգնե՞լ է:


Նեժմյակով.- գոնե 2020 թվականի աշնանը Ղարաբաղում լայնածավալ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պարզապես սահմանափակվել էր հայտարարությամբ, որ դաշինքը ներգրավված չէ այդ հակամարտության մեջ, իսկ ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել «օգտագործել իր մեծ ազդեցությունը նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում»։ Ռազմական դաշինքի այդ դիրքորոշումը հետո առաջացրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավականին սուր արձագանքին, ըստ որի ՆԱՏՕ-ն է պատասխանատու այդ ամենի համար, քանի որ Երևանը մեղադրում էր Թուրքիային։


«svpressa».- Հայաստանի պարագայում իրավիճակը թվում է շատ տարօրինակ, քանի որ ոչ այլ ոք, քան ՀԱՊԿ անդամն է դիմում ՆԱՏՕ-ին։ ՀԱՊԿ կանոնադրությունը դա թույլ տալի՞ս է:


Նեժմյակով.- Փաստացի ՀԱՊԿ կանոնադրությունն ուղղակիորեն կարգավորում է միայն այն իրավիճակը, երբ դաշինքի անդամները որոշում են կայացնում իրենց տարածքում տեղակայել կազմակերպության անդամ չհանդիսացող այլ պետությունների զորքեր։ Այսինքն նման գործողություն հնարավորությունը չի հերքվում, այլ միայն ամրագրվում է, որ նման որոշումը պետք է կայացվի «մյուս անդամ երկրների հետ խորհրդակցություններից հետո»:


«svpressa».- ըստ փորձագետների Երևանում կարծում են, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքային հարցում։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Դա հնարավո՞ր է: Ինչքա՞ն ժամանակ է, որ Մոսկվան աջակցում է Բաքվին:


Նեժմյակով.- Հայաստանի մեդիա տարածքում իսկապես հնչում են մեղադրանքներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին՝ չափից դուրս պասիվության համար։ Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորական իրավիճակ է խաղաղապահ կոնտինգենտի համար, քանի որ նրանից սովորաբար այսպես թե այնպես դժգոհ են մնում  հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը։ Ինչպես հայտնի է, Բաքուն նույնպես դժգոհություններ է հայտնել ռուս խաղաղապահների նկատմամբ, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Ավելի վաղ էլ Հայաստանից մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանին մեղադրել էին, իրենց կարծիքով, Երևանին ոչ բավարար  աջակցության մեջ։ Հասկանալի է, որ հայկական կողմին չի կարող դուր գալ Մոսկվայի ու Բաքվի երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այսինքն այն թեզը, թե «Մոսկվան աջակցում է Բաքվին», Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումներում սովորական թեզ է, որը սկսում է ավելի ակտիվ քննարկվել ճգնաժամային իրավիճակների կամ ռուս-ադրբեջանական հրապարակային շփումների դեպքերում։


«svpressa».- Ի՞նչ եք կարծում, Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին։


Նեժմյակով.-  Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հանգիստ կարձագանքի հայաստանյան ԶԼՄ-ների նման քննարկումներին։ ՆԱՏՕ-ի հետ Երևանի խորհրդակցությունների մասին վերջին հաղորդումները, արժե կրկնել, դեռ մնում են որպես չհաստատված լուրեր: Համենայնդեպս, դժվար թե դաշինքն այստեղ ինչ-որ կերպ կարողանա օգնել Հայաստանին հաշվի առնելով այդ կազմակերպության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ համագործակցության հարցում։


«Երևանի դիմումը ՆԱՏՕ-ին Ղարաբաղի հարցով քիչ հավանական է, - ասել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Դմիտրի Եժովը, - Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պայմաններում կան և, ամենայն հավանականությամբ, կլինեն փորձեր արտաքին ուժերի կողմից հակամարտություն կենտրոնների ակտիվացման, բայց դա անհեռանկարային է։ Շատ առումներով նման փորձերը կրում են սադրիչ բնույթ և նպատակ ունեն տարատեսակ խոսակցություններ ու ենթադրություններ տարածվելու։ Ի դեպ, Հայաստանն ինքը վերջերս է դարձել տեղեկատվական սադրանքների առարկա, երբ երկրի պաշտպանության նախարարությունը պետք է ապացուցեր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, որ Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստան չեն տեղափոխվել։ Նման կերպ հերքվել է ադրբեջանական և թուրքական մամուլում  տարածված այն տեղեկությունը, թե հայկական ինքնաթիռները ներգրավված են Ուկրաինայում հատուկ գործողության մեջ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր