Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար          Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում       Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին    

28 սեպ 2022 15:52

Հայաստնն ունի այն, ինչ չունի Ադրբեջանը. Իսրայելը զինելու է Ադրբեջանին, ոչ թե որ հայերին չեն սիրում, այլ հաշվվարկն ուղղված է Իրանի դեմ․Իսրայելցի քաղաքագետ

Ankakh.com-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։


-Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը նորից պատերազմ սկսեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության դեմ և դատելով հայտարարություններից՝ դա վերջին ագրեսիան չի լինելու։  Ի՞նչ եք կարծում, Նենսի Փելոսիի այցը որոշակիորեն փոփոխություններ մտցրեց Ադրբեջանի ծրագրերում։


-Ցավոք սրտի կարծում եմ, որ հետայսու ևս Ադրբեջանը շարունակելու է իր չափազանց ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի սուվերինիտետի նկատմամբ։ Պարզվեց, որ աշխարհը հայտարարություններից այն կողմ ոչինչ չի տեսնում, խուլ ու կույր մնաց Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Փելոսիի այցին, ապա չեմ կարծում, որ դա մեծ փոփոխություններ կարող է մտցնել Ադրբեջանի քաղաքականության կամ Ալիևի հետագա ծրագրերում։ 


-ՄԱԿ-ի ամբոիոնից ելույթ ունենալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց Ալիևին և  խնդրեց ցույց տալ իր պատկերացրած Հայաստանի քարտեզը։ Ի՞նչ էր նշանակում այս հայտարարությունը։


-Շատ հետաքրքիր հարց է, ես էլ եմ լսել Փաշինյանի ելույթը և դա ինձ չափազանց զարմացրեց։ Ես առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես է մի պետության ղեկավարը դիմում իրեն թշնամական պետության ղեկավարին՝ ընդ որում հրապարակային և փաստացի նրան իրավունք տալիս որոշել սեփական երկրի սահմանները։ Հույս ունեմ սա Փաշինյանի կողմից ինչ-որ խորամանակ շախմատային քայլ է։


-Հայաստանի նախկին երեք նախագահները և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպումներ ու քննարկումներ են անցկացրել՝ Հայաստանում և Հայաստանի շուրջը ստեղծված օրհասական իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Երեկ էլ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինում հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ պետք է համախմբվել ու թույլ տալ Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը, քանի որ այլ ելք չկա և բերեց նույնիսկ Ճապոնիայի օրինակը։


-Ես բացարձակ համաձայն չեմ նման մտածելակերպի հետ ու այն դիրքորոշման հետ, որ Հայաստանը ոչ մի ելք չունի։ Հասկանալի է, ցավոք սրտի, որ սպառազինության և պաշտպանության ոլորտի բյուջեի  հարցում Հայաստանը զիջում է Ադրբեջանին,սակայն Հայաստանը ունի հսկայական ռեսուրս, ինչը Ադրբեջանը չունի և երևի բացի Իսրայելից։ Որևէ այլ երկիր չունի  Սփյուռք, այսինքն աշխարհասփյուռ հայությունը, որը մեծ ազդեցություն ունի հատկապես Արևմուտքում։ Ռուսաստանի հայ համայնքի մասին չեմ խոսում, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով կարևորագույն հարցն, ըստ իս, այս պահին Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիային, պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է հնչում դա, քանի որ նման քայլի գնալու համար երկու երկրները  մինիմումը պետք է պատերազմական իրավիճակում գտնվեն, բայց այս պարագայում Ադրբեջանի միակողմանի ագրեսիային ենք ականատես Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, իսկ Հայաստանը միայն պաշտպանողական գործողություններ է ձեռնարկում։ Այս պարագայում, կարծում եմ, պետք է Ուկրաինայից օրինակ վերցնել, թե ինչպես պետք է գործել նմանատիպ իրավիճակներում։




-Ցեղասպանություն վերապրած ժողովրդի՝ հրեաների կառավարությունը շարունակում է ակտիվորեն Բաքու զենքզինամթերք հասցնել;Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կառավարության նման գործելաոճին և արդյոք հրեական հանրության մեջ քննարկվում է այս հարցը։


-  Իսրայելի համար Ադրբեջանը շատ կարևոր է որպես Իրանի դեմ պլացդարմ, և կարող եմ վստահ ասել, որ Իսրայելը կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հարմար պահին կարողանա  հարվածել Իրանին, ինչից Իրանը չի կարողանա ոտքի կանգնել։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանին զենքի մատակարարումը Իսրայելի կողմից շարունակվելու է նաև հետագայում։ Շատերը կարծում են, որ նման քաղաքականության պատճառը Հայաստանի ու հայերի դեմ ատելությունն է, ինքս չեմ կիսում այդ կարծիքը, քանի որ հաշվվարկն ուղղված է Իրանի դեմ, իսկ Հայաստանը պարզապես կանգնած է Ադրբեջանի ճանապարհին ու վերջինս էլ հրեական կողմից բավականին հաջող կերպով փորձում է ստանալ իր օգուտը։ Բացի այդ, եթե վաղը հանկարծ Իրանում իշխանափոխություն լինի՝ չեմ կարծում,թե Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները մնալու են նույնն ձևով։


-Հայաստանում քննարկում են ՀԱՊԿից դուրս գալու, արտաքին վեկտորը արևմուտքի, թե Ռուսաստանի կողմը պահելու հարցը։ Ո՞րն է Հայաստանի համար լավագույն որոշումն այս իրավիճակում։


-Սկսենք այնտեղից, որ նման հարցերը խաղի մակարդակի պետք չէ վերածել և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է որոշի, թե Հասյաստանն ինչ վեկտորով պիտի գնա՝ արևմտյան թե պրոռուսական։ Իմ կարծիքով ընտրությունը պետք է մեկը լինի՝ հայկական, այսինքն, միշտ պետք է առաջնորդվել սեփական երկրի , պետության ու ազգի շահերով՝ դա պետք է լինի միակ առաջնահերթությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր