Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

24 հուն 2017 18:42

Մարդը պարզապես կամրջից նայում է ներքև և հանկարծ փրկարարները, հոգեբանները, ոստիկանները, շտապօգնությունը գալիս են. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911) պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը հանդես եկավ տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2016-ին արտակարգ պատահարները Հայաստանում նվազել են. «2016 թվականին գրանցվել է 12 992 արտակարգ դեպք,պատահար, որի արդյունքում զոհվել է 354 մարդ, տուժել՝ 9232-ը:  Զոհերի գերակշիռ մեծամասնությունը, ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է ՃՏՊ-ների արդյունքում, ինչը կազմում է ընդհանուր պատահարների 75 տոկոսը: Հրդեհները նվազել են 2000-ով, իսկ ավտոճանապարհային պատահարները՝ 88-ով»:

Անդրադառնալով 2016 թվականին գրանցված ինքնասպանության դեպքերին Հովհաննես խանգելդյանը հայտնեց, որ դեպքերը երկուսով աճել են՝ 2016 թվականին գրանցվել է ինքնասպանության 197 դեպք, իսկ 2015 թվականին եղել է 195. «Կախման միջոցը եղել է 133-ի դեպքում, այդ ցուցանիշը գրանցվել է նաև 2015 թվականին, բարձրադիր գոտիներից վայր նետումը 40 դեպք է եղել, հրազենի կիրառման միջոցով՝ 8, այլ պատճառներով՝ 7, քիմնյութերի օգտագործում՝ 3, հրկիզում՝ 2, էլեկտրահարում՝  2, երակների վնասում՝ 1, դեղորայքային չափաբաժնի խախտում՝ 1»:

Հովհաննես Խանգելդյանը նկատեց, որ կանխման ցուցանիշը շատ մեծ է, սակայն, երբեմն, լինում են դեպքեր, երբ մարդիկ տեսնում են կամրջի վրա հուզական վիճակում գտնվող մեկին և ենթադրում են, թե ցանկանում է իրեն կամրջից  ցած գցել. «Դրա համար կանխման դեպքերը շատ են և գնալով նման ահազանգերը սկսում են մշտական բնույթ կրել: Շատ է եղել, երբ գնացել ենք տեսել, որ մարդը պարզապես կամրջից նայում է ներքև զմայլվում է և հանկարծ փրկարարները, հոգեբանները, ոստիկանները, շտապօգնությունը գալիս են»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանը նաև ասաց, որ ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է 228 մարդու կյանք փրկել, ինչը 16-ով ավել է 2015 թվականի ցուցանիշից, իսկ ԱԻՆ առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ նախարարությունն անցնում է թվայնացման, ինչն էականորեն կարագացնի ահազանգերին արձագանքման գործընթացը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր