Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 օգոս 2017 17:27

Մեր նախագահները միշտ երկու լարի վրա են եղել` և ԿԳԲ հետ են աշխատել, և խոսել են ժողովրդավարությունից. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց հայ հասարակության մեջ անկախության գաղափար-նպատակի վերածնունդի, Անկախության հռչակագրի ընդունման մասին:
Պարույր Հայրիկյանն ասուլիսին եկավ այն պահին, երբ Ազատ Արշակյանի ու Արամ Սարգսյանի հետ անցկացվող ասուլիսը դեռ չէր ավարտվել։ «Յա, ինձնից բացի Անկախությունից էլի խոսացող կա՞»,- հումորով նկատեց նա։

Անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունմանը, նա նշեց, որ, եթե, որևէ ազգ, անկախ չէ, ուրեմն՝ լիարժեք կյանքով չի ապրում, հետևաբար, նույնիսկ, եթե դա ամբողջական չէ, անկախությունն ամենակարևոր բանն է ազգի համար։ Ըստ նրա, անկախություն նշանակում է՝ մահ կայսրությանը. «Կայսրություն՝ նշանակում է՝ կայսրությունն է որոշում ամեն բան, իսկ ինքնորոշումը նշանակում է, որ դու ես որոշում։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Մերձբալթյան երկրներում չէին շտապում, որովհետև ուզում էին տեսնել, թե հայ ժողովրդի և Կրեմլի պայքարն ինչով կավարտվի։ 1987թ. հայ ժողովուրդը ստեղծեց ԱԻՄ-ը։ Հետագայում արցախյան շարժումն ասպարեզ իջավ, որը հաճախ վկայակոչում են բոլոր քաղաքական տհասները՝ որպես հայ ժողովրդի ազգային զարթոնքի մեկնարկ, բայց այն սկիզբ առավ շնորհիվ այն բանի, որ Հայաստանում արդեն հայ ժողովուրդը ստեղծել էր ԱԻՄ-ը, որը կայսրության համար ամենասարսափելին էր: Պատահական չէ, որ Կրեմլը հատկապես դաժան գտնվեց հայ ժողովրդի նկատմամբ: Եղավ նախ՝ Սումգայիթը, հետո՝ մյուս ջարդերը. նրանք վրեժ էին լուծում։ Հետո եղավ երկրաշարժը, իսկ դրանից հետո մյուս հարվածը Հայաստանի նախագահներն էին. նույն տարերային աղետը, դեռ մի բան էլ ավելի։ Այդ ամենը կազմակերպել էր Կրեմլը և շարունակում է կազմակերպել առ այսօր: Մեր նախագահները միշտ երկու լարի վրա են աշխատել` և ԿԳԲ հետ են աշխատել, և խոսել են ժողովրդավարությունից»,- ասաց Պարույր Հայրիկյանը հավելելով, որ ընդամենը հայ ժողովուրդը կարողացավ իր հետևողական քայլերով ունենալ անկախություն: 
 
Իսկ այս օրը որպես տոն ըստ պատշաճի չնշելու առումով Պարույր Հայրիկյանը նկատեց. «Ինչպե՞ս կարող է ստրուկը ստրկատիրոջ` իմպերիալիստական Ռուսաստանի դեմ ուղղված երևույթը տոնել։ Հայ ժողովրդի պայքարը չպետք է նույնացվի իմպերիալիստական երկրից անկախանալու հետ»:
 
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ը որպես անկախության օր նշելուն, նա ասաց. «Սեպտեմբերի 21-ը ընդամենը հայ ժողովրդի կողմից օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրի վավերացման օրն է: Ապուշ ու սրիկա են բոլոր նրանք, որոնք այդ օրը կոչում են անկախության օր։ Հայ ժողովուրդը միշտ անկախություն է ունեցել` թեկուզ հատվածաբար։ 1918թ. մայիսի 28-ից հետո մեկ էլ օգոստոսի 23-ը կարող ենք համարել անկախության հռչակման օր, այլ ոչ թե սեպտեմբերի 21-ը»:
Ասուլիսի վերջում, Պարույր Հայրիկյանը լրագրողների խնդրանքով ներկայացրեց իր գրած բանաստեղծություններն ու դրանց ստեղծման պատմությունները, նաև ասմունքեց 1977թ. մարտ ամսին իր գրած «Ձոն անկախության» բանաստեղծության վերջին 5 տունը ու պատմեց մի պատմություն այս բանաստեղծության հետ կապված. «15 բանաստեղծություն էի գրել ու թաքցրել բանտախցի կոճղակի տակ, սակայն քիչ անց ինձ այլ բանտախուց են տեղափոխում։ Անցնում է դրանից 8 տարի։ Կինս մի օր այցելում է ինձ ու ասում, որ տեղյակ է այդ բանաստեղծություններից։ Զարմանում եմ։ Պարզվում է` ինձնից հետո այդ բանտախուց են բերում Ռազմիկ Մարկոսյանին։ Երբ նա իմանում է, որ այստեղ նախկինում ես եմ նստել, նա վստահ է լինում, որ ես ինչ-որ մի տեղ բանաստեղծություններ թաքցրած կլինեմ ու գտնում է կոճղակի տակից։ Նա ինձնից շուտ է դուրս եկել պատժախցից ու հրապարակել դրանք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր