Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 մար 2018 12:00

Հավի ճուտը մնացել է անգլուխ ու չի սատկել

Հավի ճուտը մնացել է անգլուխ ու չի սատկելԹաիլանդում անգլուխ մնացած հավի ճուտն արդեն մեկ շաբաթ է, ինչ ապրում է եւ շարունակում սնվել ու հակաբիոտիկներ ընդունել: Դրան խնամում է անասնաբույժ Արուն Թոնգը, որը թռչունին իսկական մարտիկ է համարում: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Բժշկուհին պատմել է, որ ճուտիկին սնունդ է ներարկում վզից եւ նրան հակաբիոտիկներ է տալիս: Նրա խոսքով՝ թռչունը հնազանդ է եւ լավ է արձագանքում բուժմանը:
Այն մասին, թե ճուտն ինչպես է կորցրել գլուխը, չի հաղորդվում: Սակայն տեղի բնակիչները կարծում են, որ դրա վրա կարող էին կենդանիներ հարձակված լինել: Անասնաբուժական կլինիկայում հուսով են, որ որեւիցե մեկը կվերցնի ճուտիկին եւ կխնամի դրան:
«Նրան ցմահ խնամք կպահանջվի: Պետք է խոստովանեմ, որ այս ճուտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ սրտով»,- հավելել է բժշկուհին: Համանման պատմություն է տեղի ունեցել 1945 թվականին Կոլորադոյում: Ֆերմերը կտրում էր ճուտիկների գլուխները, երբ նկատել է, որ թռչուններից մեկը շարունակում է թռչկոտել եւ վազվզել:
Պատմությամբ հետաքրվել են գիտնականներն ու լրագրողները: Ֆերմերն իր սանի հետ շրջագայության է մեկնել երկրով մեկ: Ճուտիկը սատկել է սոսկ մեկուկես տարի հետո. խեղդվել է կոկորդի լորձից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր