ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

07 հուլ 2018 11:10

Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կաթվածահար կանի հակառակորդի բանակը,այլև...

Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կաթվածահար կանի հակառակորդի բանակը,այլև...Ադրբեջանում այս խոշոր վթարը այսպես թե այնպես դրդում է մտածել հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հատկապես որ Մինգեչաուրը շատ հեռու չէ Արցախ-Ադրբեջան շփման գոտուց:
Այս քաղաքը, թերեւս առավել հայտնի է իր ջրամբարով, որն ամենախոշորն է Անդրկովկասում: Դրա ծավալը 16,1 խկմ է: Ջրամբարի ջուրն օգտագործվում է նույնանուն հէկի համար (լուսանկարում), որն ամենահզորն է Ադրբեջանում՝ 402 ՄՎտ: Մինգեչաուրի ջրամբարից ավելի բարձր հոսանքում՝ կրկին Կուր գետի վրա են գտնվում Շամխորի եւ Ենիքենդի ջրամբարները, որոնց ջրերը եւս կիրառվում են էներգետիկ նպատակներով (նույնանուն հէկերն ունեն համապատասխանաբար 380 եւ 150 ՄՎտ հզորություն):
2014-ի օգոստոսին կառավարությունում, երբ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ քաղպաշտպանության ծառայությունը կարող է 4000-ոց խմբով մասնակցել սահմանների պաշտպանությանը, ինչպես արվում է Ադրբեջանում, ՊՆ Սեյրան Օհանյանը նշել էր, որ Ադրբեջանի քաղպաշտպանության զորքերը հիմնականում զբաղված են Մինգեչաուրի ջրամբարի պաշտպանությամբ, քանի որ վախ ունեն, թե հայկական ուժերն այդ ուղղությամբ գործողություն կձեռնարկեն: Այս լուրը տագնապով էին ընդունել Ադրբեջանում: Վերջինիս ՊՆ-ն անմիջապես հայտարարություն տարածեց, թե «մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր նաեւ Մատաղիսի ջրամբարի շրջակայքը, չնայած չկարողացավ փլուզել դրա պատվարը: Հայկական կողմն այդ օրերին ուժեղացված հսկողություն սահմանեց Սարսանգի ջրամբարում, որն իր ծավալով խոշորագույնն է Հայաստանում ու Արցախում: Հայտնի է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով պահանջներ է ներկայացրել Սարսանգի ջրերի հանդեպ: 2016-ի ապրիլին Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» դիտարկմանը, թե ադրբեջանցիները կարծես մտավախություն ունեն, որ հայկական զինուժը կարող է պայթեցնել Մինգեչաուրի պատվարը, պատասխանել էր, որ «պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան»: Բացի դրանից՝ գաղտնիք չէ, որ արցախաադրբեջանական մարտագծից հեռու չեն Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազատարը:
Մինգեչաուրի վթարը զուգադիպեց հուլիսի 2-ին ադրբեջանական զինուժում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունների հետ, որոնց մասնակցում էր շուրջ 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ ու ականանետներ, ավիացիայի շուրջ 30 միջոց: Զորավարժություններ են անցկացվել նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակում:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարել է, թե զորավարժությունների նպատակը հայկական կողմին իրենց բանակի ուժի ցուցադրումն է: Չնայած զորավարժություններն ավարտվել են , ադրբեջանական բանակը դժվար կացության մեջ է հայտնվել Մինգեչաուրի վթարի հետեւանքով: «Հետքի» ռազմական աղբյուրները փոխանցել են, որ լայնածավալ հոսանքազրկման պատճառով հակառակորդի զորավարժությունները կաթվածահար են եղել, մասնավորապես՝ շարքից դուրս են եկել հակաօդային պաշտպանության համակարգերը: Այսինքն՝ հայկական կողմին ուժ ցուցադրող բանակը հայտնվել է խիստ խոցելի վիճակում:   
«Ռեգնումի» հեղինակ Ստանիսլավ Տարասովը, համադրելով Մինգեչաուրի վթարն ու ադրբեջանական զորավարժությունները եւ դրանց հանդեպ հայկական կողմի վերաբերմունքը, գրել է հետեւյալը. «Ամբողջ երկրի մասշտաբով տեղի ունեցած տեխնոլոգիական կատակլիզմը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Չարժե մոռանալ, որ Մինգեչաուրն՝ իր էլեկտրակայաններով հանդերձ, գտնվում է Թալիշից ընդամենը 50-60 կմ-ի վրա: Բաքուն ու Երեւանը ուղղակի պարտավոր են խուսափել ռազմական սցենարից եւ գալ համաձայնության: Այլ բան պարզապես պետք չէ»:
Այլ կերպ ասած՝ Մինգեչաուրի ջէկի վթարն ու դրա հետեւանքները ցույց տվեցին, որ լայնածավալ պատերազմի դեպքում, միայն Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթվածահար անել հակառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 քկմ ջրերի տակ թողնել Կուր-արաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:    

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր