Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 նոյ 2018 15:07

Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ում վախենում Նիկոլ Փաշինյանից.Պուտինն էլ հիացած չէ նրանով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում

Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ում վախենում Նիկոլ Փաշինյանից.Պուտինն էլ հիացած չէ նրանով, թե ինչ է տեղի ունենում ՀայաստանումԲելառուսցի քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակախրուստը շատ հետաքրքիր հայացքով է բացատրում այն փաստը, թե ինչու Ղազախստանն ու Բելառուսը նոյեմբերի 8-ին ընդդիմացան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նոր ներկյացուցչի նշանակմանը։ Իսկ, որ դա հենց այդպես է եղել՝ վկայում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարցազրույցը, որտեղ նա գրեթե միանշանակ պնդում էր արել, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինեի Բելառուսի ներկայացուցիչը, ինչը ենթադրվում է ռոտացիայի սկզբունքով։

Անշուշտ, ճիշտ է այն վարկածը, որ հատկապես Ղազախստանը եվրասիական կառույցներում Ադրբեջանի շահերի հիմնական լոբբիստն է․ դա այդպես է ու այդ իրողությունը մի քանի անգամ ապացուցվել է հենց Նազարբաևի հրապարակային ելույթներով։ Մյուս կողմից՝ ադրբեջանական գործոնը պետք չէ գերագնահատել, մանավանդ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն, ըստ էության, արարողակարգային է ու ընդամենը քարտուղարությունը համակարգող պաշտոնյան չի կարող մարմնավորել կազմակերպության քաղաքականությունը կամ ինքնուրույն քայեր կատարել, որոնք կարող են հակասության մեջ մտնել ՀԱՊԿ ղեկավարների մշակած գծի հետ։
Հետևաբար՝ Աստանայի ու Մինսկի, մասամբ՝ Մոսկվայի դեմարշի հիմքում միանգամայն այլ շարժառիթներ են, համենայն դեպս՝ ավելի կարևոր, քան՝ Բաքվին չնեղացնելու ցանկությունը։
Յուրի Դրակախրուստը համաձայն չէ, որ Լուկաշենկոն և Նազարբաևը Ադրբեջանի «տրոյական ձին» են ՀԱՊԿ-ում։ «Ես կարծում եմ՝ նման իրավիճակի ստեղծման համար մեկ հանգամանքն էլ այն է, որ և՛ Նազարբաևի, և՛ Լուկաշենկոյի մոտ կա որոշակի դժկամություն այն ամենի նկատմամբ, ինչ եղել է Հայաստանում: Նկատի ունեմ՝ թավշյա հեղափոխությունը:
Եկեք պատկերացնենք, որ պարոն Սարգսյանը որոշեր ինչ-որ պատճառով փոխել Խաչատուրովին, գուցե դա այլ կերպ ընկալվեր: Բայց քանի որ այդ քայլն անում է հեղափոխություն արած մեկը, նրանք դրան ընդդիմանում են»,- ասում է բելառուսցի քաղաքագետը, ու նա միանգամայն ճիշտ է, որովհետև ավտորիտար առաջնորդները մահացու են համարում որևէ փոխզիջում հեղափոխությանը, դեմոկրատիային, փոփոխություններին։
Պատկերացրեք՝ եթե Նազարբաևն ու Լուկաշենկոն ընդունում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար փոխելու Հայաստանի որոշումը, ակամայից լեգիտիմացնում են հեղափոխություն անելու, ոճրագործ ու կոռումպացված համակարգերին ու չինովնիկներին պատժելու հասարակությունների իրավունքը։ Այլ խոսքով՝ տեսականորեն ընդունում են, որ հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև ՀԱՊԿ այլ երկրներում, ինչը ենթադրում է խոստովանել սեփական համակարգերի լեգիտիմության բացակայությունը։
ՀԱՊԿ ավտորիտար առաջնորդներին ամենից շատ վախեցնում է այն հանգամանքը, որ Հայաստանում խախտվել է իշխանության անփոխարինելության սկզբունքը ու դեռ ավելին՝ դրա հետևանքով Նիկոլ Փաշինյանը փորձում է ստատուս-քվո փոխել ՀԱՊԿ-ում։ Եվրասիական ավտորիտար ակումբի մասնակիցները չեն կարող ընդունել խաղի նման կանոնները՝ շատ լավ հիշելով նաև 80-ականների վերջերի-90-ականների սկզբների նախադեպը, երբ, ըստ էության, դեմոկրատական հեղափոխությունները խարխլեցին կոմունիստական ամբողջատիրության ու խորհրդային կայսրության հիմքերը։
Նրանք գիտեն, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի և չեն ցանկանում կասկածի տակ դնել իրենց ավտորիտար, կոռումպացված համակարգերի գոյությունը՝ եվրասիական տարածքը հեռու պահելով հեղափոխական դրսևորումներից։
«Պուտինն էլ հիացած չէ նրանով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և այն պատճառով չէ, որ նա վատ է վերաբերվում Փաշինյանին: Պատճառն այն է, որ եթե ոչ այդքան հեռու մի տեղ լինում է հեղափոխություն, ապա ավտորիտար ղեկավարները դրան վատ են վերաբերվում, նրանց աչքի առջև է գալիս 2011 թվականի արաբական գարունը, երբ տոտալիտար երկրները դոմինոյի էֆեկտով միմյանց հետևից ընկնում էին: Դոմինո չեն ուզում, այդ իսկ պատճառով նրանց համար հեղափոխությունը վատ օրինակ է»,- ասում է Յուրի Դրակախրուստը՝ ըստ էության, բացահայտելով հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի ամենախորքային պատճառը:
Մյուս կողմից՝ այս համատեքստում ակտուալ է դառնում այն հարցը, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է կապիտալիզացնել հեղափոխության արդյունքները՝ գտնվելով եվրասիական քաղաքական, իսնտիտուցիոնալ միջավայրում։ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ այո, շարունակ պնդելով, որ հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Ինչքան էլ Փաշինյանի տեսակետը բխի ռեալ պոլիտիկի դիրքերից՝ ժամանակի ընթացքում ավելի է մեծանալու արդիականացվող Հայաստանի ու եվրասիական հետամնաց մոդելի կոնտրաստը՝ մեր հասարակությանն ու քաղաքական համակարգին կանգնեցնելով երկընտրանքի առաջ։
Մեծ հաշվով՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցում կարող է կայանալ կոմպրոմիս․ դա լոկալ ու գուցե ոչ այնքան սկզբունքային խնդիր է, սակայն գլոբալ հարթության վրա չի կարող կոմպրոմիս կայանալ դեմոկրատիայի ու բռնապետության, քաղաքացիականության ու ավտորիտարիզմի միջև։ Հայաստանը, թավշյա հեղափոխությունից հետո, քաղաքակրթական առումով իրեն դուրս է դրել եվրսաիական քաղաքական մշակույթից, ինչը գոծնականում անհնար է դարձնում Հայաստանի արդյունավետ ներկայությունը ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում։
1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր