Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 մար 2020 09:30

Բա հիմա ինչի՞ եք խառնվել իրար, բա արժի՞ կորոնավիրուսի համար արտակարգ դրություն քննարկել

Ինչպես և կանխատեսվում էր՝ Կորոնավիրուսն այլևս արդեն պաշտոնապես Պանդեմիա է: Իսկ դա նշանակում է, որ վարակն այլևս համաշխարհային է և տարածվում է անվերահսկելի: Մարտի 1-ի առավոտյան Կորոնավիրուսը հայտնաբերվեց նաև մեզ մոտ՝ Հայաստանում:

 
Չնայած նրան, որ հասարակության բավականին ստվար զանգված սթափվեց և սկսեց զգուշանալ վիրուսի Հայստանում հայտնաբերվելու փաստից, այնուամնայնիվ գտնվեցին հասրակության այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր ի դեմս բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գտան, որ դա ամենևին էլ վտանգավոր չէ և պետք է նայել վիրուսին ինչպես հասարակ գրիպի ախտորոշման: 
 
Առոջապահության նախարարը, վարչապետը շարունակում էին պնդել, որ առավոտները խաղաղ են և Հայաստանում համաճարակի հունը կարելի է փոխել՝ Սահմանադրության մեկ հոդվածի վերաբերյալ համամոլորակային հանրաքվեով: Իսկ այս ամենի մասին ահազանգ հնչեցնողներին մեղադրել խուճապ տարածելու մեջ:  
Բացարձակ խուճաի չմատնված իշխանությունն այդժամ դեռ շարունակում էր մարզերում հանրահավաքներ անցկացնել, գրկախառնվել, ձեռքսեղմել և սելֆիներ անել հասրակ և չտեղեկացված քաղաքացիների հետ: 
Թմբիր, թե միտումնավոր քայլ՝ հստակ չեմ կարող ձևակերպել, բայց ՀՀ կառավարությունը, առողջապահության նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, կրթության նախարարը, պաշտպանության նախարարը լռում էին և շարունակում «Այո» քարոզել անգիտակից և անվախ հայերին: 
 
Նշեմ, որ ՀՀ վարչապետը, երբ պարզ դարձավ, որ երկրում կան կորոնավիրուսի նոր՝ արդեն տեղում վարակված դեպքեր, որոշեց վերադառնալ արձակուրդից: Այդ ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ 
Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ էր արել բոլոր պետություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

 

Մարտի 3-ին «Ազատությանը» տված հարցազրույցում այն հարցին, որ ի սկզբանե պետք էր մեկուսացնել Իրանից ժամանած քաղաքացիներին՝ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ նույն տրամաբանությամբ մենք պետք է հոսպիտալացնենք Միլանից եկած  բոլոր քաղաքացիներին ու բոլոր չվերթներից: Որեւէ իրական օգուտ դրանից չէր լինելու: Կար գործողությունների հստակ գրված ալգորիթմ, եւ մենք գործել ենք այդ ալգորիթմով եւ իմ համար շատ զավեշտալի են տարբեր, այդ թվում տարբեր կալիբրի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե պետք էր բոլորին կարանտինի մեջ դնել, այլ պայմաններում դնել եւ դա ակնհայտ է»: 

Այն քննադատություններին, որ եթե դա չանեք, հետո շատ ավելի լայն շրջանակի եք մեկուսացնելու, օդանավակայանից տուն են գնում, տրանսպորտով գործի եւ այլն, շրջանակը մեծանում է՝ նախարարը պատասխանեց. «Նախ, մի քանի հարյուր մարդկանց կարանտին անելու իմաստն էլ է կորում: Այո, հենց այդպես էլ պետք է լինի, պետք է պարզվի շրջանակ, ոչ թե կամայական մարդ դրվի մեկուսացման մեջ»:
 

Բացի նախարարից, հեռուստատեսությամբ, սոցցանցերում առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ ծիծաղում էին, երբ մարդիկ առաջարկում էին, օրինակ, Իրանից եկած բոլոր քաղաքացիներին 14 օր մեկուսացնել: 

ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանն էլ կորոնավիրուսի մասին այսպիսի տեսակետ էր հայտնել. «Վախերն ու խուճապը, որ ամբողջ աշխարհում տիրում է, հիմնականում անհիմն են, որովհետև կորոնավիրուսը վիրուսի տեսակ է, որը մի քիչ նոր է, բայց հիմնականում հայտնի»:

 

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հիմա ինչո՞ւ եք հետևում այն խորհուրդներին, որը ձեզ ասում էին 10-15 օր առաջ, բա ծախսարդյունավետության, կանխարգելման տեսանկյունից դա անիմաստ էիք համարում, մանավանդ, որ առջևում տաք եղանակներն են, չէ՞ որ վիրուսն ինքնաոչնչանալու էր:

Բա հիմա ինչի՞ եք խառնվել իրար, բա արժե՞ր կորոնավիրուսի համար «չաշխատող գործիք» կիրառել, այն էլ արտակարգ  դրություն:

Սուսաննա Սարուխանյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր