Մինչև հոկտեմբերի 12-ը Քարվաճառում մեր տղաները քարերի տակ թաքնվելով հետ են մղել թշնամուն․ հետո սկսվեց խուճապով փախուստ

Վերջինս պնդում է՝ 90-ականներին էլ թշնամին մեզնից եռակի, քառակի անգամ շատ էր, ավելի զինծված էր ու հենց այդ ժամանակ էլ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին։
44-օրյա պատերազմի ընթացքում Մալյանը եղել է Քարվաճառում, փաստում է, որ անկազմակերպվածություն եղել է։
«Դա եկել է ավագ հրամնատարներից, զորամասի հրամանատարներից, տեղակալներից, նույնիսկ զորամիավորման հրամանտարից և տեղեկալներից։ Զորահավաքը ճիշտ դիմավորում չի եղել։ Մեկը ես, անձամբ կարգավորման հարցերով եմ զբաղվել։ Մինչև հոկտեմբերի 12-ը Քարվաճառում մեր տղաները քարերի տակ թաքնվելով հետ են մղել թշնամուն։ Գլուխ բարձրացնելու հնարավորություն չի եղել, իսկ երբ հարավային թևում սկսվեց խուճապով փախուստ, հակառակորդը իր թուլացած ուժերը կենտրոնացրեց այնտեղ ու առավելություն ստացան»։
Հրամանատարն ասում է նաև, որ պատերազմի ժամանակ մարտավարության առումով եղել են թերացումներ, խնդիրը քաղաքական, բայց նաև ռազմական ղեկավարության մեջ է։
«Ունեցել ենք այնպիսի հրամանատարներ, ովքեր քավոր-սանիկի միջոցով հասել են բարձր աստիճանների՝ լինելով անգրագետ։ Մարդ կա, որ մինչև հիմա անունը փոքրատառով է գրում՝ հրամանատար է։ Մոլախոտներ աճել են նաև մեր մեջ, որոնք նյութականի համը, պաշտոնի քաղցրությունը զգալով՝ ուրացան։ Մոլախոտներին բանակից պետք է հեռացնել»։