Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զենք» համարվում ՆԱՏՕ-ում. Fox News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, առաջին դեպքը չէ, երբ Անկարան դուրս է գալիս Արևմուտքի դեմ։
Այսպիսով, Էրդողանն ակտիվորեն փորձում է ապակայունացնել դաշինքը այն բանից հետո, երբ 2016 թվականին զինվորականների մի մասը ցանկացել է տապալել իրեն, գրում է լրագրողը։
Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Փորձագետների կարծիքով, Էրդողանը մե՛կ օգտագործում է արևմտյան միությունները, մե՛կ առճակատման է գնում նրանց հետ՝ կախված նրանից, թե տվյալ դեպքում ինչն է ավելի շահավետ Անկարային։
Միաժամանակ, փորձագետներից ոմանք Թուրքիայի ղեկավարին անվանում են «Պուտինի մարդը ՆԱՏՕ-ում»։
Նյութում նշվում է, որ ի վերջո Անկարան կհամաձայնի դաշինքին նոր անդամների ընդունմանը, սակայն այս պահին ՆԱՏՕ-ի ներսում վեճերը ձեռնտու են ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի ռազմական բլոկին ընդգրկմանը, քանի որ այս դեպքում կազմակերպությունը կդառնա «մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։ Նա հիշեցրել է, որ Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից պահանջել է արտահանձնել PKK-ի և FETO-ի 33 ներկայացուցիչների, սակայն մերժում է ստացել։