Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին          Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում       Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Jeep Compass»-ը հայտնվել է ձորում, կան հոսպիտալացվածներ    

27 դեկ 2023 12:10

Արդյո՞ք ՀՀ-ն ու Հնդկաստանն ընթանում են ռազմավարական գործընկերության ուղղությամբ.ՀՀ-ն շահագրգռված է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զենք գնելու գործարքներով

Վերջին երեք տարիներին Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիրների թվում է. այս մասին հայտնում է «The National Interest»-ի հոդվածի հեղինակը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։


Հեղինակը նշում է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց դեմ պայքարի համակարգերի, «երկիր-օդ» տեսակի միջին հեռահարության հրթիռների մասին նոր պայմանագրերի ստորագրմամբ:


Ըստ հեղինակի՝ մինչև 2020 թվականի պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի տարածքային ագրեսիայի դեմ։ Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին ավելի էական դարձրեց Հնդկաստանի կողմից Հայաստանին աջակցելը։


2017 թվականին Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են եռակողմ համաձայնագիր՝ պաշտպանական և ռազմավարական կապերը զարգացնելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը՝ Հնդկաստանին։ Թուրքիա-Պակիստան հարաբերությունները ձգվում են մինչև 1947 թվականը:


Բացի Թուրքիային և Պակիստանին հակակշռելուց, Հնդկաստանը նաև դիտարկում է Հայաստանին որպես հանգուցային կետ՝ ընդլայնելու իր ռազմավարական և տնտեսական կապը դեպի Հարավային Կովկաս: Այս տարածաշրջանում Դելիի ամենակարևոր շահերը կապված են կապի ռազմավարական նախագծերի վրա: Հնդկաստանի շահագրգռվածությունը INSTC-ի (Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի) նկատմամբ, որի մաս է կազմում Հայաստանը, ամուր արմատավորված է Եվրասիայի հետ ցամաքային կապի փնտրտուքների մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր