Ինչ խնդիրներ կարող են առաջանալ հանգստի բացակայության հետևանքով

Երբ ժամանակ
ենք հատկացնում հանգստին, կարգավորվում է հուզական վիճակը, ամրապնդվում՝ սթրեսակայունությունը,
բարելավվում է հարաբերությունների որակը, փոխվում է արդյունավետությունը և երջանկության
զգացողությունը։
Հանգստի
բացակայությունը կարող է հանգեցնել հյուծվածության, մեծացնել առողջական խնդիրների (հատկապես
հոգեմարմնական դրսևորումների) առաջացման ռիսկը, ընկճել ինքնավստահությունը, թուլացնել
մոտիվացիան։
Օրգանիզմին
անհապաղ հանգիստ է պետք, երբ առկա է, օրինակ՝
·Հոգնածություն
·Անքնություն
·Ախորժակի խնդիրներ
·Կենտրոնացման
անհնարինություն
·Չարդարացված նյարդայնություն
·Մեկուսանալու
ցանկություն
·Ուրախության բացակայություն
և այլն։
Հանգիստը
անհրաժեշտ է առողջության, ռեսուրսների թարմացման, աշխատունակության, արդյունավետության
բարելավման համար։ Ու քանի որ հանգստի շրջանում ավելի շատ ժամանակ ենք ունենում ինքներս
մեր մասին հոգ տանելու, այդ կերպ նվազեցնում ենք սթրեսի մակարդակը։ Գաղտնիք չէ, որ
մշտական լարվածությունը, սթրեսները ընդունակ են նպաստել տարբեր խնդիրների դրսևորմանը
(օրինակ՝ գլխացավ, մարսողական խնդիրներ, անքնություն, ջերմություն)։ Ուստի, հանգիստը
արդյունավետ և առողջ կյանքի առանցքային ասպեկտներից է։ Այն հնարավորություն է տալիս
կյանքի ուղին շարունակել նոր գաղափարներով, ոգևորվածությամբ, դրական էմոցիաներով։
Սակայն,
նախքան պլանավորված հանգստի կազմակերպումը, ցանկալի է մշակույթ ձևավորել յուրաքանչյուր
օր 30-60 րոպե տրամադրել հանգստին, և շաբաթվա մեկ օրն ամբողջությամբ զերծ մնալ առօրյա
գործերից և համացանցից։
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com