Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 հուն 2018 20:30

Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես սեփական գաղութ ու վստահ է՝ ով էլ լինի իշխանություն, կկատարի Կրեմլի հրահանգները. Պորտնիկով

Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես սեփական գաղութ ու վստահ է՝ ով էլ լինի իշխանություն, կկատարի Կրեմլի հրահանգները. Պորտնիկով«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը։
-Պարոն Պորտնիկով, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո արդյո՞ք կփոխվի նաև հայ-ուկրաինական հարաբերությունների բնույթը։ Ընդհանրապես, կարծում եք՝ դա կախված է երկրի իշխանությունների՞ց, թե՞ կան աշխարհաքաղաքական իրողություններ։
–Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու։ Դա նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է կատարել այն պարտավորությունները, որ ստանձնել էր նախկինում, այդ թվում՝ երկու կարևոր ինտեգրացիոն նախագծերի՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանականերում։ Այդ երկու նախագծերում էլ գերակշռող դեր է կատարում Ռուսաստանը, որը վերջին 4 տարիների ընթացքում Ուկրաինայի դեմ վարում է հիբրիդային պատերազմ և որը բռնակցել է Ուկրաինայի տարածքի մի մասը, և որը օկուպացրել է Ուկրաինայի տարածքի մի ուրիշ մաս։ Դուք գիտեք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շատ բարդ հարաբերություններ ունեն այժմ, իսկ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։
Ավելին՝ Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ, շարժման առաջնորդները և առաջին հերթին պարոն Փաշինյանը, հայտարարում էին, որ այդ պարտավորությունները մնալու են անփոփոխ և հրաժարվում էին համեմատել Հայաստանի ընդդիմադիր շարժումը ուկրաինական Մայդանի հետ։ Մինչդեռ ցանկացած դիտորդ, ըստ իս՝ վստահաբար կնշի երկու շարժումների նմանության մասին։ Առաջին հերթին երկու շարժումներն էլ կոռումպացված, կրիմինալ, մենաշնորհված տնտեսության, օլիգարխիկ քաղաքականության դեմ էին պայքարում։ Այդ իմաստով հայկական շարժումը ուկրաինական շարժման կրկնությունն էր։
-Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանի հարցում չունեցավ այն նույն կոշտ դիրքորոշումը, որն ունեցավ Ուկրաինայի հետ կապված։
–Շատ պարզ պատճառով։ Մոսկվայում չեն կասկածում, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի ազդեցության տակ և իրենք կարող են ազդել Հայաստանի ապագայի վրա ճիշտ այնպես, ինչպես մինչև հեղափոխությունը։ Իսկ Ուկրաինայի դեպքում շատ մեծ կասկածներ կային, այդ պատճառով Ուկրաինայի հասարակության հաղթանակից հետո Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Իսկ քանի որ Ռուսաստանը Հայաստանի մասով վստահ է իր դերակատարության շարունակականության մեջ՝ պատերազմ չսանձազերծեց։
Այդ պատճառով՝ վերադառնալով ձեր հարցին, ասեմ, որ չեմ տեսնում որևէ պատճառ, որ հայ-ուկրաինական հարաբերությունները լավանան և միևնույն ժամանակ չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի այդ հարաբերությունները վատթարանան։
Ցավում եմ, բայց Հայաստանը դեռ արտաքին քաղաքականության սուբյեկտ չէ, Հայաստանը արտաքին քաղաքականության օբյեկտ է։ Հայաստանը իր հարևանների՝ առաջին հերթին Ադրբեջանի, հետո Թուրքիայի հետ խնդիր ունի ու այդ խնդիրների լուծումը առաջին հերթին կապված է այն հարաբերություններից, որ նա ունի Ռուսաստանի հետ։ Դա իրողություն է, որը չպետք է անտեսել և մոռանալ։
-Այո՛, Հայաստանը չէր դրել արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության խնդիր, իսկ Ուկրաինան ուներ այդպիսի խնդիր՝ ձգտում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, գուցե սա՞ է պատճառը, որ մեր դեպքում Մոսկվան չմիջամտեց։
–Դա այնքան էլ այդպես չէ։ Երբ մենք սկսեցիք Մայդանը, խոսում էինք ոչ թե աշխարհաքաղաքական փոփոխության, այլ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։ Այդպիսի փաստաթուղթ էր պատրաստված նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ու ինչպես Երևանում, այնպես էլ Կիևնում հայտարարում էին, որ այդ փաստաթուղթն անպայման կստորագրվի և որ այդ փաստաթղթի ստորագրումը կասկածի տակ չի դնում այն հարաբերությունները, որ Հայաստանն ու Ուկրաինան ունեին Ռուսաստանի հետ։ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չէր ենթադրում աշխարհաքաղաքական հեղաշրջում, դա ընդամենը հարաբերությունների կարգավորում էր ենթադրում ԵՄ-ի հետ։ Հայաստանի քաղաքական գործիչները չպետք է մտածեն, որ ուկրաինական շարժումը դեպի Արևմուտք էր, ու այդ պատճառով Ռուսաստանի հետ պատերազմ եղավ, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ։ Դա ճիշտ չէ, երկու դեպքում էլ կրիմինալ առաջնորդների դեմ էր պայքարը, իսկ Ուկրաինան ընդամենը ուզում էր, որ իր ժողովուրդն իր ապագան ինքնուրույն որոշի։ Իսկ աշխարհաքաղաքական շրջադարձը եղավ հետո, երբ Ռուսաստանը նման կերպ արձագանքեց։ Ռուսաստանը Հայաստանի դեպքում նման արձագանք ցույց չտվեց, որովհետև շարունակում է Հայաստանը դիտարկել որպես սեփական գաղութ ու վստահ է՝ ով էլ լինի իշխանություն, կկատարի Կրեմլի հրահանգները։ Եթե Հայաստանի իշխանությունն այլ կերպ իրեն դրևսորի, դուք անմիջապես ականատես կլինեք Ռուսաստանի ռազմական և քաղաքական միջամտությանը ու կհամոզվեք ձեր ճշմարտացիության մեջ․ եթե Հայաստանի իշխանությունն իրեն այլ կերպ չպահի, ապա հայ հասարակության հիասթափությունը այնքան մեծ կլինի, որ այժմյան կուռքերը կդառնան քննադատության առարկա։ Հայաստանում որոշակի փակուղի կա, որովհետև կոռուպցիայից, կլանային ազդեցությունից ու մնացած խնդիրներից ազատվելը երկու բանի հետ է կապված․առաջինը Ռուսաստանից կախվածությունը, երկրորդը՝ ղարաբաղյան հարցի լուծման անհրաժեշտությունը, որի չլուծված լինելը Հայաստանին փակուղի է գցում։ Եթե այդ խնդիրները չեն լուծվում՝ Հայաստանի հասարակությունը նորից փողոց է դուրս գալու։
-Ուկրաինան Հայաստանում դեսպան է նշանակել գեներալ-լեյտենանտ Պետրո Լիտվինին, մինչ այդ երկար ժամանակ ընդամենը Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար կար։ Կարծում եք՝ կարգավիճակի բարձրացումն ինչ-որ ազդա՞կ է։
–Ընդհանրապես նշեմ, որ իր նշանակումը Ուկրաինայում լայն քննարկումների պատճառ դարձավ։ Ինքը դեսպանը նախկինում Ուկրաինայի բանակի 8-րդ կորպուսի հրամանատարն էր: 2014 թվականի իրադարձություններին շատերը նրան ոչ ադեկվատ գործողությունների մեջ էին մեղադրում, շատերը նրան կապում են հին էլիտայի հետ ու կարծում են, որ նա դիվանագիտական կորպուսում չպետք է լինի, տեսնենք՝ նա ինչքան կմնա։ Պարոն Լիտվինը եղել է դեռ Կուչմայի ժամանակաշրջանից, հետո Յուշչենկո, բայց հետո իր քաղաքական ուժը սատարեց պարոն Յանուկովիչին ընտրությունների ժամանակ, նրա կարիերան բավականին մեծ է։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա վերջնարդյունքում դեսպանները չեն որոշում երկկողմ հարաբերությունների բնույթը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր