Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

26 փետ 2020 18:45

Եթե Օրուելն ապրեր մեր օրերում, մի նմանատիպ վիպակ էլ կգրեր հետհեղափոխական Հայաստանի բարքերի մասին

Հայտնի ճշմարտություն է, որ ծայրահեղական պոպուլիզմի գոյատևման համար անհրաժեշտ է թշնամի, հակառակ դեպքում այն գոյատևման շանսեր չունի՝ ականջահաճո կարգախոսներով ոչնչացնել տարբեր մարդկանց, վերացնել արժեհամակարգեր, արդարացնել քեզ լսողների անհաջողությունները՝ բարդելով դրանք այլոց ուսերին:   
Ես մեծ հույս ունեմ, որ մեր երկրում այս պահին տիրող իրավիճակում անգամ, այս ամենը չի հասնի իր վերջնական արդյունքին, սակայն այդ ծայրահեղական մարդատյանց դրսևորումները դեռևս շարունակում են գոյատևել մեր շուրջ:
Սկզբում մեր լավագույն ապագային խոչընդոտում էին նախկին իշխանությունները, այնուհետև նախկին իշխանությունների ներկայությունը Ազգային Ժողովում, այսօր էլ արդեն Սահմանադրական Դատարանն է դարձել ազգի թշնամին և թույլ չի տալիս հայ մարդուն ապրել հարուստ, անհոգ և վայելել այս իր բազմաչարչար և արդար աշխատանքը:

Հանրաքվեն անհրաժեշտություն դիտարկելու հիմնական հիմնավորումը իշխանության կողմից այն հայտարարություններն են, թե Սահմանադրությունը կեղծված է, շատ բարի, եթե այդպես է, պետք է փոխել Սահմանադրությունը, ոչ թե առանձին կետ: Առավել ևս այն դեպքում, որ արդեն իսկ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, իրականացվում է Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը նախատեսվում է տարեվերջին: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է այս հապճեպությունը, միայն մեկ կետի փոփոխության համար արվող այսքան աղմուկն ու բյուջեից ծախսվող ահռելի գումարները: Չէ որ ընդամենը մի քանի ամիս հետո կարելի էր նախաձեռնել այս ամենն ու  որից հետո մենք կունենաինք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան: 
Այս ամենը համադրելուց հետո ես ունեմ արդեն իրավունք կասկած հայտնելու, որ  ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեն ծառայելու է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա և մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն:
 
Ակնհայտ է, որ մեզնից քչերը գիտեն Սահմանադրական դատարանի գործառույթները եւ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր անձնապես են առնչվել այս բարձր դատարանի հետ։ Սակայն հիմա խնդիրը այն չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում լուծել այդ խնդիրը, այլ ինչպես է դա արվելու: Թերևս դարձյալ գործի կդրվի արդեն արդյունավետ դարձած մեթոդը՝ նախկինների դեմ պայքարը: Բոլոր զարգացած և նորմալ պետություններում մարդիկ աշխատում են, որ ավելի լավ ապրեն, եւ ոչ թե պայքարում են նախկինների դեմ և արդարացնում սեփական անհաջողությունները:
 
Եվ ակամայից հիշում ես Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», որը ոչ միայն հոկտեմբերյան հեղափոխության մասին է, այլ նաեւ՝ ապրիլյան։ Վստահաբար, եթե Օրուելն ապրեր մեր օրերում, մի նմանատիպ վիպակ էլ կգրեր հետհեղափոխական Հայաստանի բարքերի մասին: Ինչպես վիպակում է նկարագրված, եթե անասունները ավելի զարգացած ու ավելի գրագետ լինեին, իրենք կկարողանային ու կհիշեին յոթ պատվիրանները, իրենք կհասկանային, որ իրենց ստում են, իրենք կհասկանային, թե ով է Զռանը իրականում, կհասկանային, որ Նապոլեոնը լավ հասկանում է՝ քանի դեռ ունի հասարակության աջակցությունը, պետք է գործի ու գործի, սակայն երբեք չմոռանալով հիշեցնել և վախի մեջ պահել կենդանիներին այն պարզ ու գործուն զենքով՝ եթե չանեք իմ ասածը, ապա Ջոնզը կվերադառնա:
Այլաբանորեն՝ ֆերմայում կենդանիների հարաբերությունների ձևաչափով ի ցույց է դրվում որոշների արտոնյալ վիճակները, ամբոխավարության ձեւավորումը, լիդերի առանձնացումը, ինչը բերում է թվացյալ ազատության՝ ամենավերջում հասնելով «բեսպրեդելի»:
 
Սուսաննա Սարուխանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր