Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մար 2018 21:00

Սթրեսը կարող է վարակի՞չ լինել

 
Բոլորս տեղյակ ենք գրիպի եւ մրսածության վարակիչ լինելուն, բայց կարո՞ղ է արդյոք վարակիչ լինել սթրեսը: Կալգարիի համալսարանի (University of Calgary) հետազոտողները պնդում են, որ դա միանգամայն հնարավոր է: Նրանք համոզված են, որ այլ մարդկանցից փոխանցվող սթրեսը կարող է ապակառուցողաբար ազդել ուղեղի վրա՝ առաջացնելով դեպրեսիվ եւ տագնապալի խանգարումներ:
Ջայդիփ Բեյնսը եւ նրա գործընկերները հետազոտել են տարբեր սեռերի մկների զույգի. կրծողներից մեկը ենթարկվել է չափավոր սթրեսի, որից հետո մկանը նորից դրել են վանդակի մեջ՝ հետեւելով, թե այդ սթրեսն ինչպես է ազդել զույգի երկրորդ կենդանու վրա:
Հեղինակները հետազոտել են սթրեսի ազդեցությունը նեյրոնների վրա, որոնք ազատում են  կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնը (կորտիկոլիբերին): Պարզվել է, որ 2 կենդանիների մոտ էլ հորմոնի արտադրումը փոխվել է՝ անկախ այն հանգամանքից, թե մկներից որն է սթրեսի ենթարկվել: Սա նշանակում էր, որ երկրորդ մուկն ուղղակի առաջինից սթրեսով «վարակվել» է, որն իսկապես սթրեսի էր ենթարկվել:
Փորձի երկրորդ մասում հեղինակներն օգտվել են օպտոգենետիկական մեթոդներից. լույսն օգտագործելով՝ գիտնականները կարողացել են այս նեյրոնները «միացնել» ու «անջատել»: «Անջատված» նեյրոններով մկները, որոնք սթրեսի են ենթարկվել, կորցնում էին մյուս կենդանիներին սթրեսով «վարակելու» ունակությունը:
Գիտնականները եզրակացրել են, որ սթրեսի ենթարկված կենդանիները մյուս կրծողներին են փոխանցել վտանգի մասին ինչ-որ քիմիական ազդանշան: Սա ցույց է տալիս, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ մյուս զգացմունքները իսկապես կարող են «վարակիչ» լինել, այսինքն՝ կարող են մի առանձնյակից մյուսին փոխանցվել: Ի դեպ, գիտնականներին չի հաջողվել պարզել, թե այս արդյունքը որքան երկարատեւ է եւ հեռավոր հեռանկարում ինչպես է ազդում ուղեղի վրա:
Այն փաստը, որ մեկ մարդու տագնապը կարող է հուզել նաեւ մյուսներին, որոնք նրա հետ միեւնույն տարածքում են գտնվում, իսկապես բազմիցս է հաստատվել: Հետազոտողները ենթադրում են, որ մարդկանց մոտ նույն մեխանիզմն է գործում, ինչ եւ կենդանիների մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր