Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

02 փետ 2022 15:10

Տեսանյութ.Ադրբեջանը չի թաքցնում իր երազանքները՝ Զանգեզուր, Սևան, Երևան, ասել են՝ կտաք խաղաղ ձևով, չեք տա, զոռով կանենք

Մենք խնդիր ունենք Արցախը վերաբնակեցնել, բնակչությունն այնքան մեծացնել, որ կարողանանք Արցախը հայկական պահել։ Սա շատ կարևոր է անվտանգության տեսակետից, որովհետև Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ փորձի Նախիջևանի քաղաքականությունը վարել Արցախում՝ ճնշելու հայերին, որ այնտեղից արտագաղթեն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։


«Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանում կա այն ընկալումը, որ պետք է բռնազավթված տարածքներում մոտակա 10 տարիներին այնքան բնակչություն ապահովել, որը հավասար կլինի ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերին, և չեմ զարմանա, որ հենց Ադրբեջանը մի օր նախաձեռնի հանրաքվե։ Մենք պետք է դա գիտակցենք ու մեր առաջ նպատակներ դնենք, որ, օրինակ, Արցախում 2030-ին 200 հազար բնակիչ լինի։ Պետք է նաև ամեն ինչ անել, որ Ստեփանակերտը մեր ընկալումներում Երևանին հավասարազոր մայրաքաղաք լինի, իսկ Արցախում ապրելն ու աշխատելը դառնա շատ գրավիչ»,-ասաց Պողոսյանը։


Ըստ նրա՝ այժմ ամենատարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ բարոյահոգեբանական, տնտեսական, սոցիալական, քաղաքական։ «Ճգնաժամերը, որոնք ձևավորվել էին 2020-ի նոյեմբերի 10-ից, հաղթահարված չեն։ Բարոյահոգեբանական ճգնաժամն էլ արտագաղթի պատճառ է դառնում։ Ամեն մեկս մեր բաժինը պետք է ընկալենք, թե ինչ ենք անում որպես անհատ, հայ, քաղաքացի»,-ասաց նա՝ նշելով նաև, որ 2021-ի հունիսի 20-ին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 52 տոկոսն ասաց, որ իր պետության մասին կարծիք չունի։


«Մինչև չձևավորվի պետականության, ինքնության ընկալում, և հայը հասկանա, որ իր համար ապրելու ամենաանվտանգ տեղը սեփական երկիրն է, և այդ երկրի համար պետք է չարչարվել, ունենալու ենք այս տեսակի խնդիրներ։ Մեր թշնամիները հասան նրան, որ բերեցին ազգային միասնականության պառակտման, և, ցավոք սրտի, մինչև հիմա ավելի շատ պառակտվում ենք, քան միանում»,-ասաց նա։


Անդրադառնալով դիտարկմանը, թե այսօր իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղությունից, պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ դրան հաջորդում են Ադրբեջանի սպառնալիքները, Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանը ևս ասում է, թե պատրաստ է խաղաղության, սակայն անհրաժեշտ է հասկանալ բովանդակությունը, թե որն է յուրաքանչյուրի պատկերացրած խաղաղությունը։


«Եթե պարզվի՝ մեր ու նրանց խաղաղությունն իրար չեն բռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, նույնը՝ Թուրքիայի հետ։ Եթե Ադրբեջանը նկարագրի՝ որն է իր համար խաղաղությունը, ասելու է, որ այստեղ հայ չպետք է ապրի կամ պետք է դառնա իր սպասարկողը։ Ադրբեջանն ասում է իր երազանքները՝ Զանգեզուր, Սևան, Երևան։ Ասել են՝ կտաք խաղաղ ձևով, չեք տա, զոռով կանենք»,-ասաց Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավարը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր